Ռազմավարական առաջնորդություն | Ղեկավարների ճամբար Դիլիջանում

Նոյեմբերի 29-30
  • Կիսվել
Ռազմավարական առաջնորդություն | Ղեկավարների ճամբար Դիլիջանում

«Մատենան» հրավիրում է միանալու երկօրյա ուսումնական ճամբարի՝ բիզնես առաջնորդների համար, որոնք ցանկանում են բարելավել ռազմավարական մտածողությունը այսօրվա արագ փոփոխվող միջավայրում: 

📍 Դիլիջան | «UWC Dilijan»-ի կամպուս 
📅 Նոյեմբերի 29-30 
🌍 Լեզուն՝ հայերեն և անգլերեն (համաժամանկյա թարգմանությամբ)

Ի՞նչ է սպասվում

- Ռազմավարական մոտեցումներ անորոշության պայմաններում, և ինչու է ռազմավարական առաջնորդությունը կարևոր
- Ինչպես է ինքնաճանաչումը ամրապնդում առաջնորդությունը և որոշումների կայացումը
- Բիզնես քեյսերի ուումնասիրություններ և սիմուլյացիաներ
- Նեթվորքինգ առաջատար ղեկավարների և ձեռներեցների հետ

Ովքե՞ր են ուղեկցելու ձեզ այս ճանապարհին

‐ Լարա Չոլաքյան՝ «INSEAD»-ի և «Մատենայի» դասախոս, Ամստերդամի ազատ համալսարանի առաջնորդության զարգացման կենտրոնի համահիմնադիր
‐ Ռուբեն Հայրապետյան՝ «Մատենայի» համահիմնադիր և տնօրեն

Ի՞նչ է ներառված արժեքում

Կատարելով 270,000 դրամի ներդրում՝ դուք ոչ միայն նոր գիտելիք ու փորձառություն կստանաք, այլև՝

⮕ գիշերակաց և սնունդ «Dili Town» հյուրանոցում,
⮕ հարմարավետ տեղափոխում,
⮕ գաղափարակից առաջնորդների հետ նեթվորքինգային հնարավորություններ:

Նախատեսված է տնօրենների, փորձառու ղեկավարների և այն առաջնորդների համար, որոնք պատրաստվում են հաջորդ քայլը կատարել: 

👉 Տեղերը սահմանափակ են. մի’ կորցրեք պահը՝ դադար վերցնելու, վերաիմաստավորելու և ավելի պարզ մտքով վերադառնալու: