«Զբոսաշրջության առաջնորդներ» կրթական ծրագիր
Ապրիլի 21 - Ապրիլի 24
ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության Զբոսաշրջության Կոմիտեն «Զբոսաշրջության կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Կիպրոսում կայանալիք «Զբոսաշրջության առաջնորդներ» կրթական ծրագրի մեկնարկը։
Ծրագիրն իրականացվում է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի կողմից։
Եռօրյա ծրագիրն անցկացվելու է 2024 թվականի ապրիլի 21-ից 24-ը Կիպրոսում։
Դասընթացները կվարեն՝
- Քրիստիան Բաումգարթներ՝ «Մատենայի» դասախոս, FHGR համալսարանի Տուրիզմի և ժամանցի ինստիտուտի (Շվեյցարիա) և IMC Krems համալսարանի Տուրիզմի, գինեգործական բիզնեսի և մարքեթինգի ինստիտուտի (Ավստրիա) պրոֆեսոր։
- Մարատ Ատնաշև՝ «Մատենայի» դասախոս, Հարվարդի համալսարանի Դեյվիսի կենտրոնի փորձագետ։
Դասընթացների թեմատիկ ուղղվածությունը՝
- ռազմավարական պլանավորումը զբոսաշրջության ոլորտում,
- առաջնորդությունը զբոսաշրջության ոլորտում,
- զբոսաշրջային գործունեության կազմակերպման առաջավոր փորձը։
Դասընթացների ավարտին կանցկացվի ուսումնական այցելություն զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մասնագիտացված հաստատություն Կիպրոսում` միջազգային առաջավոր փորձին ծանոթանալու նպատակով։
Դիմել կարող են առնվազն բակալավրի որակավորում ունեցող զբոսաշրջության/հյուրընկալության ոլորտի ղեկավարները կամ ավագ մասնագետները, որոնք ունեն ՀՀ-ում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ։
Դասընթացի վարձավճարը, ճանապարհածախսը և կեցության ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեի կողմից «Զբոսաշրջության կրթության բարելավում» միջոցառման շրջանակում:
Դիմելու համար լրացրե´ք անհրաժեշտ դաշտերը։ Գրանցման համար անհրաժեշտ է կցել CV և մոտիվացիոն նամակ։
Գրանցումները փակ են: