Զբոսաշրջության առաջնորդներ | «Զբոսաշրջության կրթության բարելավում» ծրագիր

Հունիսի 15 - 16
  • Կիսվել
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեն «‎Զբոսաշրջության կրթության բարելավում»‎ ծրագրի շրջանակում հայտարարում է կրթական նոր դասընթացի մեկնարկի մասին։

Դասընթացն իրականացվում է «‎Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոց‎ի կողմից։

Դասընթացն անցկացվելու է 2024 թվականի հունիսի 15-ին և 16-ին «Մատենայի» շենքում՝ Բաղրամյան 6 հասցեում:

Դասընթացն ուղղված է զբոսաշրջության ոլորտում ռազմավարության մշակման գործընթացի արդյունավետության բարձրացմանն ու հմտությունների ձևավորմանը:

Դիմել կարող են առնվազն բակալավրի որակավորում ունեցող զբոսաշրջության/հյուրընկալության ոլորտի ղեկավարները կամ փորձառու մասնագետները, որոնք ունեն ՀՀ-ում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ։

☑️Դասընթացի վարձավճարն ամբողջությամբ ֆինանսավորվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից «Զբոսաշրջության կրթության բարելավում» միջոցառման շրջանակում:

Գրանցման համար անհրաժեշտ է կցել CV և մոտիվացիոն նամակ։ 

❗️ Դասընթացի լեզուն հայերենն է։
❗️ Գրանցման վերջնաժամկետը՝ մայիսի 24:

Գրանցման հղումը ներքևում է: