Տոնելով մեր գործընկերությունը
04 Դեկտեմբեր 2024

Վերջերս «Մատենան» կազմակերպել էր հատուկ մի երեկույթ՝ նվիրված մեր գործընկերների արժևորմանը։ Մի քանի հանդիպումների ձևաչափով մեկնարկած միջոցառումների այս շարքը, որոնք հերթով ներգրավելու են մեր բոլոր գործընկերներին, հնարավորություն է՝ լսելու, սովորելու և միասին աճելու։
Միջոցառման ընթացքում մեր գործընկերները կիսվեցին իրենց կարծիքներով այն մասին, թե ինչպես են «Մատենայի» ծրագրերը ազդել իրենց թիմերի վրա՝ փոխելով նրանց մասնագիտական ուղին և կյանքը։
Երեկոյի կարևորագույն պահերից մեկը մեր նոր ծրագրի ներկայացումն էր։ Մեր գործընկերների արժեքավոր առաջարկների շնորհիվ ծրագիրը դարձավ առավել կայուն, ամուր և պատրաստ՝ է՛լ ավելի մեծ ոգեշնչման։
Այս միջոցառմամբ «Մատենան» ազդարարեց յուրահատուկ միջոցառումների շարքի մեկնարկը, որը կմիավորի մեր բոլոր գործընկերներին և կդառնա միասնության, փոխադարձ վստահության և միասին հզոր ապագա կառուցելու հնարավորություն։