Ստեղծելով արժեքավոր ռազմավարություններ. մեկնարկել է «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ծրագրի 6-րդ հոսքը

04 Մարտ 2024
  • Կիսվել
Ինչպե՞ս ստեղծել ռազմավարություն, որը իրական փոփոխություն կդառնա բիզնեսի զարգացման համար:

Փետրվարի 27-ին մեկնարկեց «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ծրագրի նոր՝ վեցերորդ հոսքը:

Այս անգամ ևս մասնակիցներն ուսումնասիրելու են ռազմավարության ստեղծման ողջ ցիկլը՝ սկսելով ռազմավարական առաջնորդությունից, ապա անցնելով բիզնես մոդելների ընտրությանը, պլանավորման կարևորությանը, ռազմավարության մարքեթինգային, ֆինանական և նորարարական բաղադրիչներին և ավարտելով այն՝ իրագործման համար անհրաժեշտ գործիքների ուսումնասիրությամբ:

Ծրագրի ընթացքում մասնակիցներն արդեն սկսել են աշխատել անհատական աշխատանքի վրա, որն ամփոփելու են ծրագրի ավարտին՝ ստանալով հետադարձ կապ ծրագրի փորձագետներից և մասնակից գործընկերներից:

Եթե ցանկանում եք ստեղծել բիզնես, նոր ռազմավարություն ստեղծել կամ էլ բարելավել առկա ռազմավարությունը՝ հօգուտ Ձեր բիզնեսի զարգացման, գրանցվե՛ք «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ծրագրի հաջորդ հոսքին:

Մեկնարկը՝ մայիսի 14, տևողությունը՝ 2 ամիս, մանրամասները՝
այստեղ: 
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը