Կայացավ «Բաց դռների օրը»

22 Ապրիլ 2024
  • Կիսվել
Ապրիլի 17-ին «Մատենան» հյուրընկալեց բոլոր այն մարդկանց, որոնք հետաքրքրված են առաջիկա ծրագրերով և «Մատենայում» սովորելու հնարավորություններով: 

Միջոցառման ընթացքում «Մատենայի» շրջանավարտները կիսվեցին իրենց անցած ծրագրերի փորձառությամբ, խոսեցին այն մասին, թե ինչպես են կիրառել գիտելիքներն արդեն հետագայում իրենց աշխատանքում, և ինչ են քաղել յուրաքանչյուրն իր ծրագրից ու դասախոսներից:
«Մատենայի» հյուրերն էլ թե՛ պանելային քննարկման, թե՛ դրան հաջորդող անհատական զրույցների ընթացքում ստացան «Մատենայում» ուսումնառության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, տեղեկատվություն կրթաթոշակային հնարավորությունների մասին, իսկ որոշ մասնակիցներ էլ հնարավորություն ունեցան մասնակցել առաջիկա ծրագրերին՝ շրջանավարտների կողմից տրված 10% զեղչով:
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը