Մատենան 3 տարեկան է. տարածելով գերազանցությունը, խթանելով առաջընթացը, սովորելով ավելին

02 Դեկտեմբեր 2024
  • Կիսվել
Երեք տարի առաջ հիմնադրվեց «Մատենան»՝ հստակ առաքելությամբ՝ զորացնելու մարդկանց, որպեսզի խթանեն առաջընթացը, նորարարությունը և գերազանցությունը իրենց ոլորտներում և դրանց սահմաններից դուրս: Այս իրադարձությունը նշելու համար մենք պատրաստել ենք զեկույց, որը ներկայացնում է մեր ձեռքբերումները, կարևորագույն պահերը և «Մատենայի» ունեցած անհավանական ազդեցությունը։ Ահա, թե ինչի ենք հասել համատեղ ջանքերի շնորհիվ.

1. Համաշխարհային կարգի բիզնես կրթություն Հայաստանում

Ղեկավարների կրթության հանդեպ մտածելակերպի էական փոփոխություն՝ «Մատենայի» շուրջ նշանակալից վստահության ստեղծմամբ:

2. Հզոր դասախոսներ

Միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, պրոֆեսորներից և խոշոր ընկերությունների նախկին ու ներկա ղեկավարներից բաղկացած թիմ՝ 15 երկրներից: 

3. Ղեկավարների կրթական ծրագրերի հաջողություն

Հաջողությամբ իրականացված ավելի քան 40 կրթական ծրագրեր ղեկավարների համար: Հայաստանի 18 առևտրային բանկերից արդեն 5-ը նաև անցել են «Մատենայի» կողմից հատուկ իրենց բարձր ու միջին օղակի ղեկավարների համար մշակված ծրագրերով:

4. Շրջանավարտների ակումբի ստեղծում

Պաշտոնապես ստեղծվել է «Մատենայի» Շրջանավարտների ակումբը, որն ունի սեփական կանոնադրությունը և կառավարման մարմինները՝ բաղկացած նախագահից և խորհրդի անդամներից, որոնք ներկայացնում և առաջ են մղում Մատենայի համայնքի ոգին ու գերազանցությունը: 

5. Շրջանավարտների հզոր ցանց

Առաջին ծրագրերի անցկացումից երեք տարի անց «Մատենա» միջազգային դպրոցն ունի շուրջ 500 շրջանավարտ՝ տարբեր ոլորտների ղեկավարներ և առաջնորդներ՝ ներառյալ առաջատար ընկերությունների հիմնադիրներ և տնօրեններ: Մոտ 50 շրջանավարտ վերադարձել է այլ ծրագրերի մասնակցելու համար, իսկ արտերկրից ավելի քան 40 ղեկավար մասնակցել է մեր դասընթացներին: 

6. Բիզնես ազդեցություն

Տարբեր բիզնեսների համար մշակվել են տասնյակ ռազմավարություններ, հիմնադրվել են նոր ընկերություններ ղեկավարների համար նախատեսված ծրագրերի շնորհիվ, ինչպես նաև շրջանավարտների համագործակցությունների արդյունքում ծնվել են մի շարք համատեղ նախագծեր:

7. Աշխարհագրության ընդլայնում

«Մատենան» պարբերաբար ծրագրեր է իրականացնում Կիպրոսում, որը դարձել է դպրոցի գործունեության աշխարհագրական երկրորդ վայրը:

8. Տարածաշրջանում ազդեցություն

«Մատենան» պարբերաբար համատեղ մոդուլներ է անցկացնում Երևանում տարածաշրջանի առաջատար բիզնես դպրոցների մասնակիցների համար: 

9. Համայնքի ներգրավվածություն

Ավելի քան 3000 առաջնորդ մասնակցել է «Մատենայի» բաց միջոցառումներին՝ ամրապնդելով դպրոցի դիրքը որպես առաջնորդության և մասնագիտական զարգացման կենտրոն:

10. Կրթաթոշակներ՝ առանցքային ոլորտների առաջնորդների համար

Կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության ոլորտների առաջնորդների համար հասանելի են նշանակալի կրթաթոշակներ, որոնք տրամադրվում են «Մատենայի» շրջանավարտների ղեկավարած ընկերությունների կողմից: Այս կրթաթոշակներն ի ցույց են դնում շրջանավարտների ցանցի ամուր հանձնառությունը՝ խթանելու առանցքային ոլորտներում աճը և առաջնորդությունը:

11. Կորպորատիվ գործընկերություններ

Համագործակցություն 300-ից ավելի ընկերությունների հետ, ինչպես նաև գործընկերություն Հայաստանում անցկացվող միջազգային խոշոր իրադարձություններին, ինչպես օրինակ «Americas Competitiveness Exchange»-ը և «WCIT2024»-ը:

12. Ապագա հետազոտական կենտրոն

Տրվել է «Մատենայի» հետազոտական կենտրոնի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը, որի հիմնադրումը նախատեսված է 2025 թվականին:

13. Հեղինակավոր անդամակցություններ

«Մատենան» Հայաստանում առաջին դպրոցն է, ինչպես նաև տարածաշրջանի այն քիչ դպրոցներից մեկը, որ միացել է մենեջմենթի ոլորտի Եվրոպայի ամենահեղինակավոր կառույցներին՝ ներառյալ Մենեջմենթի զարգացման եվրոպական ասոցիացիան («EFMD»): 

14. Համաշխարհային գործընկերություն

Գործընկերություն աշխարհի լավագույն համալսարանների և բիզնես դպրոցների հետ՝ ներառյալ «ESMT Berlin»-ը, «IE» համալսարանը և Հարվարդի համալսարանում հիմնադրված բանակցությունների կենտրոնը (NTF-ը)՝ ղեկավարների կրթության ոլորտում աշխարհի լավագույն 20 բիզնես դպրոցներից 6-ը՝ ըստ «Financial Times»-ի:

15. «EMBA»՝ կրկնակի դիպլոմով

«Մատենայի» առաջին որակավորում շնորհող ծրագիրը՝ Եվրոպայի լավագույն բիզնես դպրոցներից մեկի հետ համատեղ մշակված ղեկավարների «EMBA»-ը՝ հավակնում է դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի առաջատար «EMBA» ծրագրերից մեկը: Ծրագրի մոդուլներն անցկացվելու են Գերմանիայում, Հայաստանում, Դուբայում և Կիպրոսում։

16. Որակի գերազանցություն

«Մատենան» ղեկավարների կրթության նոր որակ է բերել տարածաշրջան՝ արժանանալով համաշխարհային առաջատար իր գործընկերների բարձր վստահությանը: 

Երեք տարի շարունակ «տարածելով գերազանցություն»՝ Մատենան սահմանում է նոր ուղենիշներ ղեկավարների կրթության ոլորտում՝ խթանելով առաջընթացը և նպաստելով զարգացմանը թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում։
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը