«Մատենան» և «Նաիրի Ինշուրանսը» տրամադրում են կրթաթոշակներ բժշկության ոլորտի առաջնորդների համար

09 Հունվար 2025
  • Կիսվել
Ուրախությամբ հայտնում ենք, որ «Նաիրի Ինշուրանսը», արձագանքելով «Կրթաթոշակներ շրջանավարտների ղեկավարած ընկերություններից» նախաձեռնությանը, այսուհետ մեծ կրթաթոշակներ կտրամադրի բժշկության ոլորտի ղեկավարների համար։

Այդ կրթաթոշակների շնորհիվ բժշկության ոլորտի առաջնորդները կկարողանան դիմել «Մատենայի» բոլոր ծրագրերին և ընդունվելու դեպքում վճարել վարձի ընդամենը 7%-ը:

Կրթաթոշակի տրամադրման մասին որոշումը կկայացվի «Մատենայի» և «Նաիրի Ինշուրանսի» համատեղ մրցութային հանձնաժողովի կողմից՝ հիմք ընդունելով մոտիվացիոն նամակը (ծրագրին դիմելու նպատակը՝ հստակ նշելով «Նաիրի Ինշուրանսի» կրթաթոշակին հավակնելու հանգամանքը) և բանավոր զրույցը: 

Առաջնահերթությունը տրվելու է նեղ մասնագիտացում ունեցող բժիշկ-առաջնորդներին, որոնք աշխատում են հիվանդանոցներում և անմիջական ազդեցություն ունեն բժշկական ծառայությունների կազմակերպման վրա։

Կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ է դիմել համապատասխան ծրագրին դրա մեկնարկից առնվազն երկու շաբաթ առաջ:

«Մատենայի» ծրագրերին ծանոթանալու և դիմելու համար՝ https://matena.am/hy/programs:

Հ.Գ.«Մատենայի» շրջանավարտների ղեկավարած ընկերությունները կրթաթոշակներ են տրամադրում սոցիալական մեծ ազդեցություն ունեցող ոլորտների առաջնորդների համար՝ հիմք դնելով բարձրակարգ կրթության հասանելիության ապահովման արդյունավետ մոդելի և Հայաստանի համար նոր մշակույթի ձևավորմանը:
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը