«Ռազմավարական առաջնորդությունը թվային դարաշրջանում». հետաքրքիր դրվագներ Բեռլինից
10 Դեկտեմբեր 2024

Երրորդ մոդուլի ընթացքում մեր մասնակիցները նորարարության և ռազմավարության լիովին նոր փորձառություն ունեցան Գերմանիայի առաջատար բիզնես դպրոցում՝ «ESMT Berlin»-ում, որտեղ նրանք ժամանակակից առաջնորդության նոր հմտություններ ձեռք բերեցին:
Մեր առաջնորդներն այցելեցին Բեռլինի «Raisin Bank»՝ ուսումնասիրելու ֆինանսական նորարարության զարգացումները: Նրանք նաև մասնակցեցին նեթվորքինգային հանդիպման, որի ընթացքում հետաքրքրիր զրույց կայացավ Մարտին Միկոյի հետ, որը Բեռլինում գտնվող համաշխարհային «omni:us»՝ արհեստական բանականության հիմքով ավտոմատացմամբ զբաղվող ընկերության հիմնադիրն է: Մարտինը սեփական մեծ փորձի հիման վրա ներկայացրեց բիզնեսում արհեստական բանականության կիրառման հնարավորությունները և պատասխանեց մասնակիցների հարցերին:
Այս մոդուլը ոչ միայն պարզապես սովորելու, այլ նոր հարաբերությունների, համագործակցությունների հաստատման և թվային ապագայում վստահությամբ առաջնորդելու մասին էր: