Անդրանիկ Բարսեղյան
Ծրագիրը՝ Leading Change
Ծրագիրը նպաստեց՝
Ծրագիրը նպաստեց՝
- ինքնավերագնահատմանը որպես ղեկավարի/առաջնորդի՝ անկախ նրանից, թե ում կամ ինչի առաջնորդն ես։ Սա, թերևս, ամենակարևոր կետն էր ինձ համար,
- ավելի լայն համակարգային մտածելակերպի ակտիվացմանը,
- փոփոխությունները իբրև գործընթաց պատկերացնելուն, դրանք իրականացնելու տարբերակներն ավելի լայն դիտարկելուն, տարբեր իրավիճակային սխեմաների պատկերավորմանը,
- մի շարք ոլորտներ ներկայացնող մասնակիցների հետ շատ հաջող նեթվորքինգի։
Ծրագրի արդյունքում եկա հետևյալ եզրահանգումներին`
- Կազմակերպությունում կարևոր է բացահայտել պոտենցիալ առաջնորդներին և նպաստել նրանց աճին։ Դրանք այն նախաձեռնող մարդիկ են, որոնք պետք է հստակ իմպուլս տան փոփոխություններին, առաջնորդեն դրանք ու բազմապատկեն իրականացման արագությունը: Ուստի առաջնորդության ինստիտուտի զարգացումն անհրաժեշտություն է։
- Հետաքրքրաշարժ էր Շվեդիայի մասին պատմությունը` «Օրը, որն ընդմիշտ փոխեց Շվեդիան, երբ 1967թ. Շվեդիան ձախակողմյան երթևեկությունից անցավ աջակողմյանի, ընդ որում հասարակության 85% դեմ էր և հակազդում էր: Փոփոխությունն ինքնին դժվարին գործ է: Կարևոր է գտնել այն կանոնը, օրենքը, նախաձեռնությունը, բանալին, որը պետք է արագ և ընդմիշտ փոխի մեզ, ստիպի ավելի արագ պտտել փոփոխությունների անիվը: Սա շատ կարևոր հարց է ցանկացած առաջնորդի համար: