Արգիստ Թորոսյան
Ծրագիրը՝ Leading Change
Բիզնես ղեկավարների համար նախատեսված այս միջազգային ծրագիրը բացառիկ էր թե՛ իր բովանդակությամբ, թե՛ կազմակերպչական առումով։ Երեք ամիս տևած ինտենսիվ դասընթացների ընթացքում հասցրինք ձեռք բերել գործնական գիտելիքներ համաշխարհային մակարդակի փորձագետներից, որոնց հետ շփումը, հուսով եմ, շարունակական կլինի։
Ծրագրի ամենակարևոր մասերից էր նաև խմբակիցների հետ շփումը, որոնց հետ բացի ընկերական հարաբերություններից ստեղծվել է նաև արդյունավետ գործնական համագործակցություն։
Մատենայի թիմին մաղթում եմ մեծ հաջողություն հետագա բոլոր ծրագրերի իրականացման ընթացքում, որոնք շատ կարևոր դեր ունեն թե՛ առաջնորդության՝ իբրև ինստիտուտի զարգացման, թե՛ Հայաստանում կրթության որակի բարձրացման առումով։