Տաթևիկ Ջանոյան

Տաթևիկ Ջանոյան

Evocabank

Head of HR, Board member

  • Կիսվել
Ծրագիրը՝ Leading Change

«Մատենա» և «Սկոլկովո» դպրոցների «Leading Change» համատեղ ծրագիրը ոչ միայն օգնեց առաջնորդության ոլորտում մասնագիտական զարգացմանը և գործնական հմտությունների ձեռբերմանը, այլև տվեց շատ կարևոր հնարավորություն  ճանաչելու և հաղորդակցվելու աշխարհի տարբեր երկրներում մեծ հաջողությունների հասած փորձագետների, այդ թվում՝ հայազգի նշանավոր մարդկանց հետ, որոնք մեծ սիրով փոխանցեցին իրենց փորձը, հաջողության պատմությունները ու առաջնորդության գաղտնիքները:

Կարծում եմ՝ ծրագիրը բոլոր մասնակիցների համար տրանսֆորմացիոն էր և գերազանցեց շատերի սպասելիքները:

Ես շատ ուրախ եմ, որ Էվոկաբանկում այնպիսի միջավայր է, որտեղ փոփոխություններն ու նորարարությունները ողջունվում են ու խրախուսվում, հետևաբար ես մեծ ոգևորությամբ եմ փորձում նոր գիտելիքներս ու հմտություններս կիրառել։ Ծրագրին մասնակցեցին բանկից երեք ղեկավարներ և մյուս ծրագրերին ևս մասնակիցներ կլինեն։