«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման դպրոց» ՓԲ ընկերության (գրանցման համար՝ 264.120.1200705, գրանցված՝ 20-ը հոկտեմբերի, 2021թ․, ՀՎՀՀ՝ 00244697, հասցե՝ ՀՀ, Երևան, Բաղրամյան պողոտա 6), (այսուհետ՝ «Մատենա») կողմից «ԴԻԼԻՋԱՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՍՔՈՒԼ ՕՖ ԱՐՄԵՆԻԱ» Հիմնադրամի, (շահույթ չհետապնդող կազմակերպություն, հիմնադրված և գործող ՀՀ օրենսդրության համաձայն, հաշվառման հասցե՝ ՀՀ, ք. Դիլիջան, 3903, Գետափնյա 7) (այսուհետ՝ «UWC Դիլիջան դպրոց») տարածքում կազմակերպվող դասընթացին այցելուների համաձայնագիր
ԱՅՑԵԼՈՒԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Լրացնելով և հաստատելով սույն ձևաթուղթը՝ ես համաձայնում եմ, որ UWC Դիլիջան դպրոցը կարող է օգտագործել իմ տվյալները այցելուների սկրինինգի և մոնիթորինգի, ինչպես նաև դպրոցի տարածք մուտքը թույլ տալու կամ մերժելու վերաբերյալ որոշման կայացման նպատակով՝ համաձայն ՀՀ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի:
ԱՅՑԵԼՈՒԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դուք երբևէ դատապարտվե՞լ եք կամ դատական կարգով հետապնդվե՞լ եք որևէ երկրում: Ներգրավվա՞ծ եք արդյոք որևէ ընթացիկ դատական գործում:
Դուք երբևէ հեռացվե՞լ եք կամ սեփական ցանկությամբ հեռացե՞լ եք որևէ կազմակերպությունից ուսանողի կամ անչափահասի հանդեպ անպատշաճ վարքի համար մեղադրանքի հետևանքով:
Ձեզ երբևէ արգելվե՞լ է աշխատել անչափահասների հետ:
Դուք երբևէ մեղադրվե՞լ եք թմրանյութերի օգտագործում, սեռական կամ ֆիզիկական բռնություն, երեխաների նկատմամբ բռնություն, խարդախություն կամ խաբեություն ներառող որևէ իրավախախտման համար:
Դուք ունե՞ք որևէ հիվանդություն, որը Ձեզ թույլ չի տալիս շփում ունենալ անչափահասների հետ:
Ես հաստատում եմ, որ ըստ իմ ունեցած տվյալների, բոլոր վերոնշյալ տեղեկությունները ճիշտ են:
Հասկանում եմ, որ կարող եմ պատասխանատվության կրել կեղծ կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների տրամադրման համար:
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԻ ՀԵՏ Մենք հույս ունենք, որ Դուք լավ ժամանակ կանցկացնեք մեր դպրոցում: Համաձայն մեր առաքելությանն ու արժեքներին՝ մենք համարում ենք, որ յուրաքանչյուր երեխա և երիտասարդ` անկախ տարիքից, ինչպես նաև Դպրոցի աշխատակազմն ու մեր հանրույթի այլ անդամները մշտապես և ամեն իրավիճակում ունեն անվտանգ և պաշտպանված լինելու իրավունք: Մենք պարտավոր ենք պահպանել և պաշտպանել մեր հանրույթի անդամներին ցանկացած տեսակի վնասից:
ԵԼՈՒՄՈՒՏ ԿԱՄՊՈՒՍ Ամեն անգամ կամպուս ելումուտ գործելիս խնդրում ենք անվտանգության աշխատակիցներին ներկայացնել Ձեր անցագիր: Խնդրում ենք անցագիր չփոխանցել երրորդ անձանց և չաջակցել երրորդ անձանց կամպուս մուտգ գործելուն:
ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԿԱՆՈՆՆԵՐ
UWC Դիլիջանը պահպանում է փոխադարձ հարգանքի մշակույթ: Բոլոր շփումները պետք է լինեն դրական, հարգալից և ինքնակամ։
Այցելուները պետք է մշտապես տեսանելի պահեն իրենց անցաթղթերը:
Այցելուները որևէ պարագայում չեն կարող այցելել այն սենյակները, որտեղ սովորողները բնակվում են, թեկուզ և սովորողն ինքը հրավիրի Ձեղ:
PԼուսանկարելու կամ տեսագրություն վարելու համար պահանջվում է UWC Դիլիջանի թույլտվությունը: Խնդրում ենք Ձեզ չլուսանկարել սովորողիներին, երեխաներին կամ անձնակազմի անդամներին: Դպրոցում արված բոլոր լուսանկարները կարելի է օգտագործել միայն անձնական նպատակներով, արգելվում է տարածել դրանք սոցիալական ցանցերում կամ այլ ալիքներով, եթե այդպիսի նկարները պարունակում են սովորողների, երեխաների կամ անձնակազմի պատկերներ:
Այցելուները կարող են օգտվել միայն այցելուների համար նախատեսված զուգարաններից:
Այցելուները չպետք է սովորողներից ստանան կամ նրանց տրամադրեն անձնական տեղեկություններ, այդ թվում կոնտակտային տվյալներ և սոցիալական ցանցերում էջերի տվյալներ: Այցելության ընթացքում հանգամանքների բերումով այցելուին հայտնի դարձած ցանկացած այլ անձնական կամ գաղտնի տեղեկություն չի կարող օգտագործվել դպրոցի տարածքից կամ որևէ ձևով:
Դպրոցի տարածքում սովորողների կամ այլ երեխաների հետ շփվելիս խնդրում ենք համոզվել, որ Դուք տեսանելի եք այլ մարդկանց համար:
Այցելուները չպետք է անպատշաճ կերպով դիպչեն սովորողներին (ընդունելի է ձեռք սեղմելը) կամ խախտեն նրանց անձնական տարածությունը:
Այցելուները չպետք է պատասխանեն սովորողի կողմից նախաձեռնված ֆիզիկական կոնտակտին այն դեպքում, եթե տվյալ սովորողը չի հանդիսանում այցելուի ընտանիքի անդամը կամ ընկերը:
Այցելուները պետք է հայտնեն սովորողի կամ մեծահասակի ցանկացած կասկածելի կամ անընդունելի վարքի, այդ թվում ֆիզիկական կամ վերբալ բռնության մասին:
Այցելուները պետք է տեղյակ լինեն, որ սովորողի հետ վերբալ շփումը կարող է նրա կողմից ընկալվել որպես վիրավորական կամ անպատշաճ, նույնիսկ նման մտադրության բացակայության դեպքում:
Կամպուսի տարածքում արգելվում է օգտագործել ալկոհոլային խմիչքներ կամ արգելված նյութեր: Խնդրում ենք նաև ճաշարանից կամ ընդմիջումների համար նախատեսված տարածքներից ուտելիք չհանել:
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Մենք պարտավոր ենք դպրոցում պահպանել անվտանգություն և մաքրություն: Այս պատճառով, խնդրում ենք հաշվի առնել.
Դպրոցի անվտանգությունը ապահովող անձինք կարող են թույլ չտալ այցելուին մուտք գործել դպրոցի տարածք կամ կարող են խնդրել այցելուին լքել այն:
Դպրոցի տարածք ավտոմեքենաների մուտքի հնարավորությունը սահմանափակ է: Եթե Դուք տեղաշարժման հարցում աջակցության կարիք ունեք, խնդրում ենք նախապես տեղեկացնել մեզ, և մենք Ձեզ կտրամադրենք տեղաշարժման էլեկտրոնային միջոց:
Եթե Ձեր առողջական վիճակը պահանջում է դեղամիջոցների ընդունում դպրոցի այցելության ժամանակահատվածում, խնդրում ենք մեկուսանալ դեղամիջոցն ընդունելիս և դպրոցի տարածքում դեղամիջոց չթողնել:
Անվտանգությանը կամ արտաքին միջավայրին սպառնացող վտանգների, դժբախտ պատահարների, վտանգավոր կամ պոտենցիալ վտանգ հանդիսացող իրադարձությունների մասին խնդրում ենք տեղեկացնել Ձեզ ընդունող անձին կամ գրել հետևյալ էլ. հասցեին. [email protected]
ԾԽԵԼՈՒ (VAPING-Ի) ՄԱՍԻՆ UWC Դիլիջանում-ում ծխելը խստիվ արգելված է՝ ինչպես ներսում, այնպես էլ դպրոցի ողջ տարածքում։
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Դպրոցը պետք է ապահովի սովորողների և ուսուցիչների մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը: Այդ պատճառով Արվեստի դասասենյակում նկարահանումները արգելված են:
ՀՐԴԵՀԻ ԱԶԴԱՐԱՐՈՒՄ Ընդունող անձի օգնությամբ, ծանոթացե՛ք արտակարգ իրավիճակում էվակուացիայի սխեմաներին, որոնք տեղադրված են դպրոցի ողջ տարածքով մեկ: Ցանկության դեպքում կարող եք ստանալ էվակուացիայի սխեմայի պատճենը: Ազդանշանի դեպքում խնդրում ենք հետևել մոտակա ելքը ցույց տվող նշաններին:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Հանցագործությունների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով ամբողջ դպրոցի տարածքով մեկ տեղադրված են տեսագրող տեսախցիկներ:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ Եթե ունեք հարցեր կամ դիտողություններ, խնդրում ենք կապվել Մատենայի անձնակազմի հետ
Ձեր այցելության ընթացքում ցանկացած վնաս պատճառելու դեպքում, այդ թվում՝ գույքին, Դպրոցը ստիպված կլինի պահանջել փոխհատուցել այդ վնասը: Հուսանք, Դուք հասկանում եք, որ բոլոր նշված պահանջները պայմանվորված են Դպրոցի պարտավորությունով հոգալու իր սովորողների և անձնակազմի համար:
Ես կարդացել, հասկացել և պատշաճ և հավաստի կերպով լրացրել եմ Հայտարարությունը
Ես կարդացել, հասկացել և պարտավորվում եմ պահպանել Համաձայնությամբ սահմանված պահանջները և դրույթները