Բաց դռների օր | Շրջանավարտների կարծիքներ և առաջիկա ծրագրեր

Ապրիլի 17, 2024
  • Կիսվել
Օրը՝ Ապրիլի 17 |  Ժամը՝ 18:30
Վայրը՝ Մատենա, Բաղրամյան 6

Եթե երբևէ մտածել եք «Մատենայում» սովորելու մասին, կամ էլ ունեցել հարցեր, որոնց պատասխանները դեռ չեք գտել, եկե՛ք «Մատենա»՝ միասին Ձեր կրթական ուղին մշակելու և «Բաց դռների օրվան» մասնակցելու համար: 

Ինչու՞ է կարևոր միջոցառման մասնակցությունը

 1. Շրջանավարտների պանելային քննարկում

Այս անգամ «Բաց դռների օրն» ուղեկցվելու է մեր շրջանավարտների հետ պանելային քննարկմամբ, որի ընթացքում նրանք կիսվելու են «Մատենայում» անցկացրած իրենց փորձառությամբ, մարտահրավերներով և այն բացառիկ պահերով, որոնք հետագայում մասնագիտական ձեռքբերումների հիմք են դարձել: 

2. Առաջիկա ծրագրերի ներկայացում

Այդ օրը Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու «Մատենայի» առաջիկա ծրագրերին ու ճամբարներին, լսելու մանրամասներ հե՛նց մեր թիմից և զրուցելու շրջանավարտների հետ: 

3. Նեթվորքինգ, նեթվորքինգ, նեթվորքինգ

Կծանոթանաք Ձեր ապագա դասընկերների, «Մատենայի» թիմի և, իհարկե, շրջանավարտների հետ, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտում հասցրել է մեծ փոփոխությունների կերտող դառնալ: 

4. Ծրագրերին մասնակցելու զեղչի հնարավորություն

Մասնակցելով «Բաց դռների օրվան»՝ կրթաթոշակից բացի՝ 10% հավելյալ զեղչ կստանաք:

Ո՞ր ծրագրերին ենք անդրադառնալու 

 1. Ներկա և ապագա առաջնորդների համար նախատեսված «Թիմերի և մարդկանց առաջնորդում» երկամսյա ծրագրին, որն անցկացվելու է մայիսի 13-ից հուլիսի 3-ը: 
2. Ռազմավարության ստեղծման ամբողջ շղթան ուսումնասիրող «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ծրագրին՝ անցկացվող մայիսի 14-ից հուլիսի 4-ը: 
  3. Մայիսի 21-ից 23-ը Կիպրոսում անցկացվող «Առաջնորդությունը գլոբալ միջավայրում» ղեկավարների ուսումնական ճամբարին:

Ովքե՞ր են մասնակցելու պանելային քննարկմանը 

1. Արփինե Չալքյան, «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության ռազմավարական ծրագրերի և կորպորատիվ զարգացման ղեկավար

2. Նախշուն Աֆանեսյան, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) սոցիալական աշխատանքի ղեկավար 

3. Դավիթ Աբովյան, Art-Group ընկերության հիմնադիր և տնօրեն

4. Մարինե Միրիջանյան, «Գրանթ Թորնթոն» ընկերության ավագ իրավական խորհրդատու

«Բաց դռների օրվան» մասնակցությունը անվճար է:

Գրանցվե՛ք ստորև, քանի որ տեղերը սահմանափակ են: 

Հարցերի դեպքում էլ զանգահարե՛ք +374 60 67 27 20: