Թիմերի և մարդկանց առաջնորդում
Մայիսի 13, 2024 - Հուլիսի 3, 2024
Գրանցումը բաց է:
- 52 ժամ
- Երևանում և Երևանից դուրս
- Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն (թարգմանություն դեպի հայերեն անհրաժեշտության դեպքում)
- Ծրագրի ընթացքում՝
- Ինտենսիվ դասընթացներ | Վարպետության դասեր | Գործնական աշխատանք | Ֆասիլիտացիոն սեսիա
- Ծրագրի ավարտին՝
- Մատենայի՝ դասընթացն ավարտելու վկայական
Ծրագրի մասին
Ծրագիրը հնարավորություն կտա ընդլայնել ժամանակակից կազմակերպություններում թիմեր առաջնորդելու և ղեկավարելու գիտելիքը և հմտությունները։ Ծրագիրը կօգնի զարգացնել աշխատանքային հարաբերությունները բարելավելու հմտությունները՝ ապահովելով անհատական, թիմային և կազմակերպական ավելի լավ արդյունքներ։
Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը
Գործող ղեկավարների, որոնք ցանկանում են բարելավել իրենց առաջնորդման հմտությունները և բարձրացնել թիմերի արդյունավետությունը
Մասնագետների, որոնք պոտենցիալ առաջնորդներ են և ղեկավարելու են թիմեր
Դուք ստանում եք
Տեղական և միջազգային փորձագիտություն
գործնական և դասախոսական երկար տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից
Գործնական հմտություններ
ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների կիրառմամբ
Networking
Խմբում և այլ շրջանավարտների հետ
Eduweekend
Երևանից դուրս
Ավարտական վկայական
Մատենայի կողմից
Ծրագրի բովանդակությունը
Մոդուլ 1․ Ռազմավարական առաջնորդություն
Մոդուլ 2. Առաջնորդության սիներգիա. մշակույթ, հարմարվողականություն և կոնֆլիկտների կառավարում
Մոդուլ 3. Առաջնորդություն և մոտիվացիա
Մոդուլ 4. Առաջնորդությունից մինչև գործողություններ
Գործնական աշխատանք
- Ճկուն
- 14 ժամ
Ծրագրի վերջնարդյունքներ
Փորձագետներ
Արա Աբրահամյան
Տեխնոլոգիական գծով ղեկավար
Տեսնել ավելին
Լարա Չոլաքյան
Ամստերդամի ազատ համալսարանի Առաջնորդության և Խորհուրդների Զարգացման Կենտրոնի համահիմնադիր և հետազոտող
Տեսնել ավելին
Լիաննա Հայրապետյան
Գործադիր տնօրեն, Adobe Armenia
Տեսնել ավելին
Մարինա Պոչինոկ
Ընկերությունների վերափոխման, առաջնորդման հմտությունների զարգացման, փոփոխությունների կառավարման փորձագետ, մարդկային ռեսուրսների կառավարման գծով խորհրդատու Միջազգային օլիմպիական կոմիտեում
Տեսնել ավելին
Նատալյա Կուպցովա
Talent Director in multinational companies, professor at the leading business schools
Տեսնել ավելին
Նազելի Պետրոսյան
Կազմակերպական արդյունավետության տնօրեն, Picsart
Տեսնել ավելին
Ընդունելության կարգը և վճարը
Գրանցման ձևը լրացնելուց հետո դիմորդները կանցկացնեն անհատական առցանց հանդիպում մեզ հետ, որպեսզի գան փոխադարձ համոզման, որ ծրագիրը առավել օգտակար կլինի դիմումատուին։ Անհրաժեշտության դեպքում թեկնածուներին կտրամադրվի խորհրդատվություն ՝ այլ ծրագրերին մասնակցելու համար։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր ծրագրերը Ձեզ առավելագույն արդյունք ապահովեն:
Վարձավճար՝ 1,050,000 ՀՀ դրամ: Մատենան տրամադրում է մինչև 400,000 դրամ կրթաթոշակ:
Վճարը ներառում է`
- 38 ժամ ինտենսիվ դասընթացներ Մատենայի փորձագետների կողմից
- Թարգմանություն ըստ անհրաժեշտության
- Eduweekend Երևանից դուրս (տեղափոխում, կեցություն, սնունդ)
Մեր վճարման քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ