Ի՞նչ ծրագրերի սպասել «Մատենայում» առաջիկայում

22 Մարտ 2024
  • Կիսվել
Կիպրոսի արևոտ ափերից մինչև Դիլիջանյան թարմ օդ, Բաղրամյանի լուսավոր ցերեկներից մինչև Ծաղկաձորի ջերմ երեկոներ. ի՞նչ ծրագրեր են սպասվում առաջիկայում «Մատենայում», դիտարկենք միասին: 

1. Մայիսի 13-ից երկու ամիս շարունակ ուսումնասիրելու ենք թիմին ոգեշնչելու և ճիշտ գործիքներով առաջնորդելու հնարավորությունները «Թիմերի և մարդկանց առաջնորդում» ծրագրի ընթացքում:

- Մայիսի 13 - Հուլիսի 3
- Երևան և Երևանից դուրս
2. Ռազմավարության ստեղծման ողջ շղթան սկսելու ենք ուսումնասիրել մայիսի 14-ից «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ծրագրի շրջանակում:

- Մայիսի 14 - Հուլիսի 4
- Երևան և Երևանից դուրս
3. Մայիսի 21-ից էլ երեք օրով լինելու ենք Կիպրոսում «Առաջնորդությունը գլոբալ միջավայրում» ճամբարին մասնակցելու համար: 

- Մայիսի 21 - 23
- Լիմասոլ, Կիպրոս
4. Իսկ հունիսին երկու օրով տեղափոխվելու ենք «UWC Dilijan»՝ թարմացնելու մոտեցումները առաջնորդության ոլորտում:

- Հունիսի 22 - 23
- UWC Dilijan College
Հարցերի դեպքում գրե՛ք մեզ կամ զանգահարե՛ք +374 60 67 27 20:
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը