Digital Shift. ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիր

Հոկտեմբերի 19 - Հունվարի 13
Ընդունելությունն ավարտված է
Digital Shift. ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիր
  • 102 ժամ
  • Երևանում
  • Ռուսերեն, Անգլերեն (թարգմանություն դեպի հայերեն անհրաժեշտության դեպքում)
  • Ծրագրի ընթացքում՝
  • Ինտենսիվ դասընթացներ | Վարպետության դասեր | Case study | Շրջայցեր կազմակերպություններում | Անհատական խորհրդատվություն
  • Ծրագրի ավարտին՝
  • Մատենայի՝ դասընթացն ավարտելու վկայական
  • Ծրագրի մասին
  • Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը
  • Դուք ստանում եք
  • Նկարագրություն
  • Վերջնարդյունքներ
  • Փորձագետներ
  • Վարձավճար

Ծրագրի մասին

Digital Shift-ը պարզապես կրթական ծրագիր չէ, այլ ձեր բիզնեսի թվային փոխակերպման համար անհրաժեշտ համապարփակ գործիք, որը կբարձրացնի օպերացիոն արդյունավետությունն ու շահութաբերությունը: Խորհրդատվության, շուկայագիտության և ՏՏ ոլորտներում տասնամյակների փորձ ունեցող փորձագետների կողմից մշակված այս ծրագիրը տալիս է թվային համատեքստի, գործնական հմտությունների և նպատակային գործիքների մասին խորը գիտելիքներ, որոնց շնորհիվ կարող եք կառուցել ձեր սեփական թվային ենթակառուցվածքը և իրականացնել տվյալների վրա հիմնված կառավարում: 

Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը

- Կազմակերպությունների սեփականատերերի, բարձր օղակի ղեկավարների և Թվային փոխակերպման տնօրենների

Դուք ստանում եք

Միջազգային փորձագիտություն

տարիների գործնական և դասավանդման փորձ ունեցող փորձագետների կողմից

Գործնական հմտություններ

որոնք ձեռք կբերեք ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդներով՝ աշխատելով անհատական ծրագրի շրջանակում

Networking

ձեր խմբակիցների և այլ շրջանավարտների հետ

Ավարտական վկայական

Մատենայի կողմից

Ծրագրի բովանդակությունը

  • Հոկտեմբերի 19-21
  • Երևան

Մոդուլ 1. Թվային բիզնես մոդելը. թվային վերափոխման համատեքստը

Experts: Նիկոլայ Վերխովսկի, Սերգեյ Ռոզում, Ալեքսանդր Դոմանիցկի
  • Ծանոթացում թվային փոխակերպման համատեքստին
  • Ժամանակակից թվային վերափոխման օրակարգը ու տարրերը
  • Թվային փոխակերպման գծով տնօրենի դերը
  • Թվային Lean մոդելի օպտիմիզացիան
  • Ծառայությունների մատուցման բիզնես մոդելի հայեցակարգը
  • Հաճախորդակենտրոն կազմակերպությունն ու ծառայությունների ձևավորումը (CJM, նախագիծ և JTBD գործիքներ)
  • Բիզնեսից մինչև էկոհամակարգ
  • Case-study
  • Նոյեմբերի 16-18
  • Երևան

Մոդուլ 2. Կազմակերպության թվային ակտիվները. Տվյալների վրա հիմվնված կառավարում

Experts: Յուրի Կլոչկո, Արա Աբրահամյան, Լեոնիդ Ժուկով, Արմեն Բաղդասարյան
  • Տվյալների վրա հիմնված կառավարումը և տվյալների կառավարման համակարգի ձևավորումը
  • Տվյալագիտությունը և դրա կիրառությունը բիզնեսում, տվյալագիտությունն ու արհեստական բանականությունը
  • Տվյալների կառավարման ռազմավարությունները, հարթակները և տվյալների որակը
  • Կազմակերպության ՏՏ ճարտարապետությունը. մոնոլիտայինից մինչև միկրոսերվիսներ
  • Կիբեր անվտանգությունը կազմակերպություններում, ժամանակակից սպառնալիքներ
  • Դեկտեմբերի 15-17
  • Երևան

Մոդուլ 3. Թվային կազմակերպություններ. կազմակերպական փոխակերպում

Experts: Ռոման Ռաբինովիչ, Ալեքսեյ Մակին, Վիկտորյա Կրասնովա, Ալևտինա Տինաս, Անդրեյ Դուխովնի
  • Ըստ պրոդուկտների մոտեցման մեթոդաբանությունը և դրա կիրառման ձևերը բիզնեսում
  • Կազմակերպությունը որպես պրոդուկտների ստեղծման հարահոս
  • Կազմակերպության տվյալների կառավարման գրասենյակը. գործառույթները, կազմակերպումը և կառավարումը
  • Case-study. տվյալների որակի կառավարումը կազմակերպություններում
  • Unit-economics. բիզնես մոդելի հաշվարկը խմբերի համատեքստում և պրոդուկտի արդյունավետության չափումները
  • Հունվարի 11-13
  • Երևան

Module 4: Digital culture of the company: Leadership, corporate culture and communications

Experts: Ալեքսեյ Մակին, Օլեգ Բունին
  • Կազմակերպության պրոդուկտակենտրոն մշակույթը
  • «Аgile» և ավանդական կառավարման մոտեցումների տարբերությունները
  • Տեխնոլոգիական բրենդի կառուցումը. մարդկային ռեսուրսների ռազմավարությունները և «թվային տաղանդների» ներգրավումը
  • Կազմակերպության թվային փոխակերպման ծրագրերի ներկայացում և ուղղորդող հետադարձ կապ

Ծրագրի վերջնարդյունքներ

  • Թվային մտածողություն. թվային փոխակերպման նոր տեսլական, որը կօգնի ձեզ նվազեցնել ռիսկերը և մեծացնել շրջանառությունը անկայուն տնտեսական պայմաններում, ինչպես նաև նոր հնարավորություններ կստեղծի ձեր կազմակերպության համար թվային դարաշրջանում:
  • Հեռատես մտածելակերպ. կազմակերպության համար նոր գումարներ վաստակելու հնարավորությունները նկատելու կարողություն, ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու կարողություն, որոնց համար նախկինում ռեսուրսները բացակայում էին:
  • Վերելք դեպի նոր մակարդակ. հասկանալ, թե ինչպես բիզնես գործընթացների համար թվային փոխակերպումն իրականացնել հնարավորինս արագ:
  • Մեծացնել կազմակերպության տնտեսության թափանցիկությունը: Ներդրումների թվայնացման արդյունքում գումարի վերադարձը նախահաշվարկելու կարողություն:
  • Գործնական կապեր. ներգրավվածություն թվային փոխակերպումն իրականացնողների հզոր համայնքում. մենթորություն, հետադարձ կապ, հավանական գործընկերներ և թիմ:

Փորձագետներ

Ալեքսեյ Մակին
Ալեքսեյ Մակին
«RedMadRobot»-ի գլխավոր տնօրեն
Տեսնել ավելին
Ալևտինա Տինաս
Ալևտինա Տինաս
Տվյալների կառավարման բաժնի ղեկավար, CDO, Tele2, T2 RTK Holding
Տեսնել ավելին
Անդրեյ Դուխովնի
Անդրեյ Դուխովնի
Մի քանի ստարթափերի մենթոր և խորհրդատու
Տեսնել ավելին
Արա Աբրահամյան
Արա Աբրահամյան
Տեխնոլոգիական գծով ղեկավար
Տեսնել ավելին
Արմեն Բաղդասարյան
Արմեն Բաղդասարյան
Տեղեկատվական անվտանգության ղեկավար, «Picsart»
Տեսնել ավելին
Իգոր Կիրիչենկո
Իգոր Կիրիչենկո
«Նաումենի» տնօրեն
Տեսնել ավելին

Ընդունելության կարգը և վճարը

Գրանցման ձևը լրացնելուց հետո դիմորդները կանցկացնեն անհատական առցանց հանդիպում մեզ հետ, որպեսզի գան փոխադարձ համոզման, որ ծրագիրը առավել օգտակար կլինի դիմումատուին։ Անհրաժեշտության դեպքում թեկնածուներին կտրամադրվի խորհրդատվություն ՝ այլ ծրագրերին մասնակցելու համար։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր ծրագրերը Ձեզ առավելագույն արդյունք ապահովեն:

Վարձավճար՝ 1,860,000 ՀՀ դրամ: Մատենան տրամադրում է մինչև 300,000 դրամ կրթաթոշակ:
Վճարը ներառում է`
  • Դասախոսություններ առաջատար փորձագետներից
  • Case-study
  • Մասնագիտական աջակցություն և աջակցություն նախագծերի աշխատանքների համար
  • Կամընտրական դասեր
  • Թվային սրճարան և նեթվորքինգ
  • Միջմոդուլային աջակցություն և անհատական խորհրդատվություն մասնակիցներին
Մեր վճարման քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ