Արդյունավետ բիզնես պլանավորում և զարգացման ռազմավարություններ

Հուլիս 19 - Սեպտեմբեր 20
Ընդունելությունն ավարտված է
Արդյունավետ բիզնես պլանավորում և զարգացման ռազմավարություններ
  • 46 ժամ, երեքշաբթի և հինգշաբթի օրերին, 19:00-21:00
  • Երևանում և 1 Eduweekend Երևանից դուրս
  • Հայերեն, Անգլերեն (թարգմանություն դեպի հայերեն անհրաժեշտության դեպքում)
  • Ծրագրի ընթացքում՝
  • Ինտենսիվ դասընթացներ | Վարպետության դասեր | Անհատական նախագծային աշխատանք
  • Ծրագրի ավարտին՝
  • Մատենայի՝ դասընթացն ավարտելու վկայական
  • Ծրագրի մասին
  • Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը
  • Դուք ստանում եք
  • Նկարագրություն
  • Վերջնարդյունքներ
  • Փորձագետներ
  • Վարձավճար

Ծրագրի մասին

Ինտենսիվ ծրագիր Մատենայի փորձագետների կողմից, որն ուղղված է բիզնեսի համապարփակ պլանավորման, վերլուծության և զարգացման հմտությունների ձևավորմանը` շուկայում ընկերության մրցակցային դիրքը ամրապնդելու, ինչպես նաև շուկայի ընդլայնմանը նպաստելու համար:

Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը

-Գործող ղեկավարների և կառավարիչների -Կառավարիչ դառնալու նպատակ ունեցող մասնագետների -Սթարթափների հիմնադիրների -Պրոդուկտի ղեկավարների

-Բիզնեսի զարգացման պատասխանատուների -Բիզնես վերլուծաբանների -Բիզնես խորհրդատուների -Այլ պոտենցիալ առաջնորդների

Դուք ստանում եք

Տեղական և միջազգային փորձագիտություն

գործնական և դասախոսական երկար տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից

Գործնական հմտություններ

ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների կիրառմամբ, անհատական նախագծի ուղղությամբ աշխատանքով

Networking

Խմբում և այլ շրջանավարտների հետ

Eduweekend

Երևանից դուրս

Ավարտական վկայական

Մատենայի կողմից

Ծրագրի բովանդակությունը

  • Երեքշաբթի և հինգշաբթի օրերին, 19:00-21:00

Մոդուլ 1. Հետազոտություն և վերլուծություն

  • Ընկերության համատեքստը և մրցակցությունը
  • Ընկերության արդյունավետության և մրցունակության գնահատում
  • Ընկերության ֆինանսների հիմունքներ և կատարողականի գնահատում
  • Երեքշաբթի և հինգշաբթի օրերին, 19:00-21:00

Մոդուլ 2. Ռազմավարության մշակում և իրականացում

  • Արդյունավետ ռազմավարության մշակում
  • Մրցակցային ռազմավարությունների տեսակները
  • Ռազմավարության իրականացում. շահագրգիռ կողմերի ներգրավվածություն
  • Զարգացման ռազմավարության համապատասխանեցում ընկերության մշակույթին և միջավայրին
  • Բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) սկզբունքների ինտեգրում բիզնեսի պլանավորման և ռազմավարության մեջ
  • Երեքշաբթի և հինգշաբթի օրերին, 19:00-21:00

Մոդուլ 3. Բիզնես պլանավորում

  • Վերից վար պլանավորում
  • Բիզնես մոդելների նախագծում և ներկայացում
  • Ռազմավարության իրականացման և կառավարման շրջանակեր
  • Կատարողականի մշտադիտարկում և պլանի վերանայում

Վարպետության դասեր

  • 4 ժամ
Experts: Քեննեթ Քևերյան, Իգոր Խալաթյան
  • Ռազմավարության դասեր. բիզնեսի զարգացման ռազմավարության մշակման և իրականացման ընթացքում խոչընդոտների հաղթահարում
  • Նոր բիզնես մոդելներ և արմատական փոփոխություններ բերող նորարարության ռազմավարություններ՝ առաջընթացը մեծացնելու և շուկայական ընդլայնմանը նպաստելու համար

Աշխատանք անհատական նախագծի ուղղությամբ

  • Ճկուն
  • 12 ժամ

Ծրագրի վերջնարդյունքներ

  • Ունենալ բիզնեսի զարգացման ռազմավարություն մշակելու հմտություններ
  • Ունակ լինել օգտագործել բիզնեսի պլանավորման և զարգացման համապարփակ գործիքակազմ
  • Կարողանալ կիրառել ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները սեփական բիզնես գործընթացներում
  • Ունակ լինել բիզնեսի ռազմավարությունը գնահատել և համապատասխանեցնել ընկերության առաքելությանը և տեսլականին
  • Իմանալ SDG և ESG չափանիշները
  • Կարողանալ արդյունավետ կերպով վերլուծել ներքին և արտաքին գործոնները, որոնք ազդում են ընկերության արդյունավետության և մրցունակության վրա
  • Ունենալ բիզնեսի զարգացման ռազմավարության հաջող իրականացման համար անհրաժեշտ գործողություններ կատարելու հմտություններ
  • Հասկանալ բիզնես պլանի և բիզնեսի զարգացման ռազմավարության միջև եղած տարբերությունները և փոխկապակցվածությունը
  • Ունենալ բիզնես մոդելներ մշակելու հմտություններ
  • Ունակ լինել օգտագործել անհրաժեշտ տվյալներ՝ բիզնես ռազմավարության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար
  • Ունենալ շահագրգիռ կողմերին բացահայտելու և նրանց հետ աշխատելու հմտություններ
  • Հասկանալ ընկերության ֆինանսների հիմունքները
  • Ունենալ կատարողականը գնահատելու, վերահսկելու և համապատասխան վերանայումներ կատարելու հմտություններ

Փորձագետներ

Ալեքսանդր Մեթերիսյան
Ալեքսանդր Մեթերիսյան
Teneo, գործադիր տնօրեն
Տեսնել ավելին
Հայկազ Ֆանյան
Հայկազ Ֆանյան
Modex ընկերության տնօրեն
Տեսնել ավելին
Հովհաննես Թորոյան
Հովհաննես Թորոյան
Ամերիաբանկի ռազմավարության, վերլուծության և հաշվեկշռի գծով տնօրեն
Տեսնել ավելին
Իգոր Խալաթյան
Իգոր Խալաթյան
Oracle կորպորացիայի նախկին փոխնախագահ
Տեսնել ավելին
Քենեթ Քևերյան
Քենեթ Քևերյան
BCG-ի գործադիր խորհրդական, IBM կորպորատիվ ռազմավարության նախկին ավագ փոխնախագահ
Տեսնել ավելին

Ընդունելության կարգը և վճարը

Գրանցման ձևը լրացնելուց հետո դիմորդները կանցկացնեն անհատական առցանց հանդիպում մեզ հետ, որպեսզի գան փոխադարձ համոզման, որ ծրագիրը առավել օգտակար կլինի դիմումատուին։ Անհրաժեշտության դեպքում թեկնածուներին կտրամադրվի խորհրդատվություն ՝ այլ ծրագրերին մասնակցելու համար։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր ծրագրերը Ձեզ առավելագույն արդյունք ապահովեն:

Վարձավճար՝ 1,050,000 ՀՀ դրամ: Մատենան տրամադրում է մինչև 400,000 դրամ կրթաթոշակ:
Վճարը ներառում է`
  • 30 ժամ ինտենսիվ դասընթացներ Մատենայի փորձագետների ​կողմից
  • 4 ժամ վարպետության դասեր
  • Թարգմանություն ըստ անհրաժեշտության
  • Eduweekend Երևանից դուրս (տեղափոխում, կեցություն, սնունդ)
Մեր վճարման քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ