Թիմերի և մարդկանց առաջնորդում

Փետրվարի 17, 2025 - Ապրիլի 14, 2025
Գրանցումը բաց է
Թիմերի և մարդկանց առաջնորդում
  • 52 ժամ
  • Երևանում և Երևանից դուրս
  • Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն (թարգմանություն դեպի հայերեն անհրաժեշտության դեպքում)
  • Ծրագրի ընթացքում՝
  • Ինտենսիվ դասընթացներ | Վարպետության դասեր | Գործնական աշխատանք | Ֆասիլիտացիոն սեսիա
  • Ծրագրի ավարտին՝
  • Մատենայի՝ դասընթացն ավարտելու վկայական
  • Ծրագրի մասին
  • Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը
  • Դուք ստանում եք
  • Նկարագրություն
  • Վերջնարդյունքներ
  • Փորձագետներ
  • Վարձավճար

Ծրագրի մասին

Ծրագիրը հնարավորություն կտա ընդլայնել ժամանակակից կազմակերպություններում թիմեր առաջնորդելու և ղեկավարելու գիտելիքը և հմտությունները։ Ծրագիրը կօգնի զարգացնել  աշխատանքային հարաբերությունները բարելավելու հմտությունները՝ ապահովելով անհատական, թիմային և կազմակերպական ավելի լավ արդյունքներ։ 

Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը

Գործող ղեկավարների, որոնք ցանկանում են բարելավել իրենց առաջնորդման հմտությունները և բարձրացնել թիմերի արդյունավետությունը

Մասնագետների, որոնք պոտենցիալ առաջնորդներ են և ղեկավարելու են թիմեր

Դուք ստանում եք

Տեղական և միջազգային փորձագիտություն

գործնական և դասախոսական երկար տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից

Գործնական հմտություններ

ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների կիրառմամբ

Networking

Խմբում և այլ շրջանավարտների հետ

Eduweekend

Երևանից դուրս

Ավարտական վկայական

Մատենայի կողմից

Ծրագրի բովանդակությունը

Մոդուլ 1. Ռազմավարական առաջնորդությունից մինչև գործողություններ

  • Ռազմավարական առաջնորդությունը որպես արդյունավետ առաջնորդություն
  • Պատվիրակման անհրաժեշտությունը
  • Արդյունավետ պատվիրակման փուլերը
  • Մոնիտորինգ և վերահսկողություն

Մոդուլ 2. Առաջնորդության սիներգիա. մշակույթ, հարմարվողականություն և կոնֆլիկտների կառավարում

  • Մշակույթի կարևորությունը. նպատակներ և արժեքներ
  • Մշակույթի և թիմի արդյունավետության միջև կապը
  • Մշակույթիձևավորում, փոփոխում և զարգացում
  • Իրավիճակային առաջնորդություն
  • Կոնֆլիկտների կառավարում

Մոդուլ 3. Առաջնորդություն և մոտիվացիա

  • Առաջնորդի դերը թիմում
  • Շրջահայաց առաջնորդություն
  • Հուզական ինտելեկտ
  • Հոգեբանական անվտանգություն
  • Մոտիվացիա և ներգրավում
  • Նպատակաուղղված առաջնորդություն

Մոդուլ 4: Վստահության վրա հիմնված առաջնորդություն․ ինչպես հասնել նպատակներին՝ պահպանելով թիմի ոգին

  • Նպատակներից՝ արդյունքներ․ նպատակների սահմանում առավելագույն արդյունավետության հասնելու համար
  • Արդյունավետ հետադարձ կապ
  • Վստահության կառուցում

Գործնական աշխատանք

  • Ճկուն
  • 14 ժամ

Ծրագրի վերջնարդյունքներ

  • Թիմում համագործակցային միջավայրի ձևավորման հմտություն
  • Թիմի մշակույթը ստեղծելու և կառավարելու հմտություն
  • Կոնֆլիկտների արդյունավետ կարգավորման հմտություններ
  • Թիմի նպատակները սահմանելու հմտություն
  • Աշխատանքն արդյունավետորեն պատվիրակելու կարողություն
  • Խմբային որոշումների ընդունման գործընթացի բարելավման կարողություն
  • Թիմի ներսում փոխադարձ վստահությունն ամրապնդելու կարողություն
  • Թիմի արդյունավետության գնահատման և կառուցողական հետադարձ կապ ապահովելու հմտություններ
  • Թիմի անդամների կարիերայի և զարգացման կառավարման հմտություն
  • Արդյունավետ հաղորդակցման միջոցով թիմն առաջնորդելու կարողություն
  • Մոտիվացիան և թիմային ոգին բարձրացնելու կարողություն

Փորձագետներ

Արա Աբրահամյան
Արա Աբրահամյան
Տեխնոլոգիական գծով ղեկավար
Տեսնել ավելին
Լարա Չոլաքյան
Լարա Չոլաքյան
Ամստերդամի ազատ համալսարանի Առաջնորդության և Խորհուրդների Զարգացման Կենտրոնի համահիմնադիր և հետազոտող
Տեսնել ավելին
Լիաննա Հայրապետյան
Լիաննա Հայրապետյան
Գործադիր տնօրեն, Adobe Armenia
Տեսնել ավելին
Մարինա Պոչինոկ
Մարինա Պոչինոկ
Ընկերությունների վերափոխման, առաջնորդման հմտությունների զարգացման, փոփոխությունների կառավարման փորձագետ, մարդկային ռեսուրսների կառավարման գծով խորհրդատու Միջազգային օլիմպիական կոմիտեում
Տեսնել ավելին
Նատալյա Կուպցովա
Նատալյա Կուպցովա
Talent Director in multinational companies, professor at the leading business schools
Տեսնել ավելին
Նազելի Պետրոսյան
Նազելի Պետրոսյան
Կազմակերպական արդյունավետության տնօրեն, Picsart
Տեսնել ավելին

Ընդունելության կարգը և վճարը

Գրանցման ձևը լրացնելուց հետո դիմորդները կանցկացնեն անհատական առցանց հանդիպում մեզ հետ, որպեսզի գան փոխադարձ համոզման, որ ծրագիրը առավել օգտակար կլինի դիմումատուին։ Անհրաժեշտության դեպքում թեկնածուներին կտրամադրվի խորհրդատվություն ՝ այլ ծրագրերին մասնակցելու համար։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր ծրագրերը Ձեզ առավելագույն արդյունք ապահովեն:

Վարձավճար՝ 1,050,000 ՀՀ դրամ: Մատենան տրամադրում է մինչև 400,000 դրամ կրթաթոշակ:
Վճարը ներառում է`
  • 38 ժամ ինտենսիվ դասընթացներ Մատենայի փորձագետների ​կողմից
  • Թարգմանություն ըստ անհրաժեշտության
  • Eduweekend Երևանից դուրս (տեղափոխում, կեցություն, սնունդ)
Մեր վճարման քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ