Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում

Փետրվարի 17 - Ապրիլի 2
Գրանցումը բաց է
Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում
  • 54 ժամ
  • Երևանում և Երևանից դուրս
  • Հայերեն, Անգլերեն (թարգմանություն դեպի հայերեն անհրաժեշտության դեպքում)
  • Ծրագրի ընթացքում՝
  • Ինտենսիվ դասընթացներ | Վարպետության դասեր | Անհատական գործնական աշխատանք | Ֆասիլիտացիոն սեսիա
  • Ծրագրի ավարտին՝
  • Մատենայի՝ դասընթացն ավարտելու վկայական
  • Ծրագրի մասին
  • Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը
  • Դուք ստանում եք
  • Նկարագրություն
  • Վերջնարդյունքներ
  • Փորձագետներ
  • Վարձավճար

Ծրագրի մասին

Ինտենսիվ ծրագիր Մատենայի փորձագետների կողմից, որն ուղղված է ռազմավարական պլանավորման, վերլուծության և բիզնեսի զարգացման հմտությունների ձևավորմանը` շուկայում ընկերության մրցակցային դիրքն ամրապնդելու, ինչպես նաև շուկայի ընդլայնմանը նպաստելու համար: 

Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը

- Անհատների կամ թիմերի, որոնք ցանկանում են սկսել բիզնես գործունեություն

- Կազմակերպության տարբեր օղակի ղեկավարների և սեփականատերերի, որոնք ցանկանում են բարելավել ռազմավարական պլանավորմանն ու բիզնեսի զարգացմանն առնչվող հմտությունները

- Մասնագետների և տարբեր օղակի կառավարիչների, որոնց աշխատանքը կապված է ընկերությունում ռազմավարական պլանավորման, վերլուծության և բիզնեսի զարգացման հետ

Դուք ստանում եք

Տեղական և միջազգային փորձագիտություն

գործնական և դասախոսական երկար տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից

Գործնական հմտություններ

ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների կիրառմամբ, անհատական նախագծի ուղղությամբ աշխատանքով

Networking

Խմբում և այլ շրջանավարտների հետ

Eduweekend

Երևանից դուրս

Ավարտական վկայական

Մատենայի կողմից

Ծրագրի բովանդակությունը

Մոդուլ 1. Հետազոտություն և վերլուծություն

  • Նպատակադրում, առաքելության և տեսլականի կարևորությունը
  • Ընկերության համատեքստը և մրցակցությունը. արտաքին և ներքին միջավայրերի գնահատում
  • Ռազմավարության նախագծում
  • Ռազմավարության մշակման պարզեցում արհեստական բանականության գործիքների միջոցով

Մոդուլ 2. Պլանավորման ռազմավարական մոտեցում

  • Ռազմավարական պլանավորման գործընթացը և բաղադրիչները․ ժամանակակից մոտեցումներ և գործիքներ
  • Ռազմավարությունների հիմնական տեսակները․ ընտրություն ռազմավարական այլընտրանքների միջև
  • Ռազմավարական պլանավորում սցենարային մոտեցմամբ
  • Կորպորատիվ ռազմավարության շրջանակը

Մոդուլ 3. Բիզնեսի առաջընթացի ապահովում

  • Բիզնեսի ռազմավարությունը նորամուծությունների և տեխնոլոգիաների համատեքստում
  • Ռազմավարական բյուջետավորում․ ֆինանսական ռեսուրսների ուրվագծում
  • Ֆինանսական ցուցանիշների գնահատում․ կորպորատիվ ֆինանսների վերլուծություն

Մոդուլ 4. Ռազմավարության իրագործում

  • Բիզնես մոդելների նախագծում և ներկայացում
  • Ֆասիլիտացիոն սեսիա

Վարպետության դասեր

Experts: Քենեթ Քևերյան
  • Ռազմավարության դասեր. բիզնեսի զարգացման ռազմավարության մշակման և իրականացման ընթացքում խոչընդոտների հաղթահարում

    Աշխատանք անհատական նախագծի ուղղությամբ

    • Ճկուն
    • 14 ժամ

    Ծրագրի վերջնարդյունքներ

    • Կարողանալ արդյունավետ կերպով վերլուծել ներքին և արտաքին գործոնները, որոնք ազդում են ընկերության արդյունավետության և մրցունակության վրա
    • Ունակ լինել օգտագործել ռազմավարական պլանավորման և բիզնեսի զարգացման գործիքակազմ
    • Իմանալ մրցակցային ռազմավարությունների տարբեր տեսակները
    • Ունենալ բիզնեսի զարգացման ռազմավարություն մշակելու հմտություններ
    • Ունակ լինել բիզնեսի ռազմավարությունը համապատասխանեցնել ընկերության առաքելությանը և տեսլականին
    • Ունակ լինել սահմանել վերին մակարդակի ռազմավարական նպատակներ
    • Իմանալ բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) սկզբունքները
    • Ունենալ բիզնես մոդելներ մշակելու հմտություններ
    • Կարողանալ կիրառել ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները սեփական բիզնես գործընթացներում
    • Հասկանալ ընկերության ֆինանսների հիմունքները
    • Ունենալ կատարողականը գնահատելու, վերահսկելու և համապատասխան վերանայումներ կատարելու հմտություններ

    Փորձագետներ

    Արմեն Այվազյան
    Արմեն Այվազյան
    Տեխնոլոգիական ոլորտի ավագ խորհրդատու
    Տեսնել ավելին
    Արշավիր Մինասարյան
    Արշավիր Մինասարյան
    Գլխավոր մենեջեր «Wellar Group»-ում
    Տեսնել ավելին
    Դմիտրի Գորյունով
    Դմիտրի Գորյունով
    Արհեստական բանականության և տվյալների վերլուծության ավագ տնօրեն EPAM Systems-ում
    Տեսնել ավելին
    Էդգար Կարապետյան
    Էդգար Կարապետյան
    Գլխավոր տնօրենի տեղակալ, Ռազմավարության և Ինովացիայի տնօրեն, «Գալաքսի» ընկերությունների խումբ
    Տեսնել ավելին
    Հայկազ Ֆանյան
    Հայկազ Ֆանյան
    Modex ընկերության տնօրեն
    Տեսնել ավելին
    Քենեթ Քևերյան
    Քենեթ Քևերյան
    BCG-ի գործադիր խորհրդական, IBM կորպորատիվ ռազմավարության նախկին ավագ փոխնախագահ
    Տեսնել ավելին

    Ընդունելության կարգը և վճարը

    Գրանցման ձևը լրացնելուց հետո դիմորդները կանցկացնեն անհատական առցանց հանդիպում մեզ հետ, որպեսզի գան փոխադարձ համոզման, որ ծրագիրը առավել օգտակար կլինի դիմումատուին։ Անհրաժեշտության դեպքում թեկնածուներին կտրամադրվի խորհրդատվություն ՝ այլ ծրագրերին մասնակցելու համար։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր ծրագրերը Ձեզ առավելագույն արդյունք ապահովեն:

    Վարձավճար՝ 1,050,000 ՀՀ դրամ: Մատենան տրամադրում է մինչև 350,000 դրամ կրթաթոշակ:
    Վճարը ներառում է`
    • 40 ժամ ինտենսիվ դասընթացներ Մատենայի փորձագետների ​կողմից
    • Թարգմանություն ըստ անհրաժեշտության
    • Eduweekend Երևանից դուրս (տեղափոխում, կեցություն, սնունդ)
    Մեր վճարման քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ