Գրանցումը բաց է

Ռազմավարության մասին՝ Սեբաստիան Յունգեի հետ | Բաց դաս բիզնես առաջնորդների համար

ԱմսաթվերՄարտ 12, 2026
ՎայրԲաղրամյան 6, «Մատենա»
12Մարտ

Գրանցվեք հիմա

Գրանցումը բաց է

https://api.matena.am/storage/media/170/seb_03_eve.jpg

Լեզու

Անգլերեն

Ամսաթիվ

Մարտի 12

Ժամ

19:00

Վայր

Բաղրամյան 6, Երևան

Ովքե՞ր կարող են մասնակցել

Բիզնես առաջնորդներ և ղեկավարներ, որոնք ցանկանում են բարելավել իրենց գիտելիքը ռազմավարության ոլորտում և ծանոթանալ «Մատենայի» առաջիկա ծրագրերին

Արժեք

Անվճար

Միջոցառման մասին

Մարտի 12-ին «Մատենան» բացառիկ հանդիպում կանցկացնի «ESMT Berlin»-ի պրոֆեսոր Սեբաստիան Յունգեի մասնակցությամբ։ Այս միջոցառումը նախատեսված է բիզնես առաջնորդների և ղեկավարների համար, որոնք ցանկանում են բարելավել իրենց գիտելիքը ռազմավարության ոլորտում և ծանոթանալ «Մատենայի» առաջիկա ծրագրերին։

Միջոցառման մասին.

Ռազմավարական զրույց. Սեբաստիան Յունգեն քննարկում կվարի ժամանակակից ռազմավարության թեմայով՝ ներկայացնելով կիրառական մոտեցումներ բարդ բիզնես միջավայրերում կողմնորոշվելու և բարձր արդյունավետությամբ որոշումներ կայացնելու վերաբերյալ:

Տեղեկատվական հանդիպում. կներկայացվեն «Մատենայի» առաջիկա կրթական ծրագրերը։ «Մատենայի» թիմը կպատասխանի ծրագրերի կառուցվածքին, ուսումնառության արդյունքներին և ընդունելության գործընթացին վերաբերող հարցերին։

Նեթվորքինգ. միջոցառումը կեզրափակվի նեթվորքինգային հանդիպմամբ, որը հնարավորություն կտա մասնակիցներին շփվել պրոֆեսորի, «Մատենայի» թիմի և այլ առաջնորդների հետ։

Մանրամասներ.

Ամսաթիվ՝ մարտի 12, ժամը՝ 19:00
Վայր՝ «Մատենա», Բաղրամյան 6
Մասնակցություն՝ անվճար (գրանցումը և հաստատումը պարտադիր են)

Կարևոր նկատառում. միջոցառումը բաց է բացառապես գործող ղեկավարների համար։ Տեղերը սահմանափակ են, այդ իսկ պատճառով մասնակցությունը հնարավոր է միայն նախնական հայտերի հաստատման դեպքում։ Գրանցվելուց հետո «Մատենայի» թիմը կուսումնասիրի Ձեր հայտը, և համապատասխանության դեպքում Ձեզ կուղարկվի հաստատում ու QR կոդ, որն անհրաժեշտ է լինելու մուտքի համար։

Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել ստորև: