Նիդերլանդներ
Ֆրանկլին Վրեդեն առաջնորդության և կազմակերպական վարքագծի պրոֆեսոր է «INSEAD»-ից: Նրա մասնագիտական փորձառության հիմնական ուղղություններն են ռազմավարական առաջնորդությունը, խորհուրդների արդյունավետությունը, ղեկավարների առաջխաղացումը կազմակերպական բարձրագույն օղակների, ինչպես նաև առաջնորդների աճող դերը կազմակերպությունների արդյունավետության խթանման գործում:
Պրոֆեսոր Վրեդեն ղեկավար պաշտոններ է զբաղեցրել այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են «Royal Dutch Shell»-ը, «Cisco Systems»-ը, «ATOS»-ը և «ABN-AMRO» բանկը: Նա նաև բարձր օղակի ղեկավարների քոուչ է՝ օգնելով նրանց անցում կատարել օպերացիոն կառավարումից դեպի ռազմավարական առաջնորդություն:
«Մատենայում» պրոֆեսոր Վրեդեն միացել է «EMBA» ծրագրի դասախոսական կազմին: Նա վերհանելու է ռազմավարական առաջնորդության նրբությունները, ու թե ինչպես է հիմնովին փոխվում առաջնորդի դերը ռազմավարական կառավարման գործընթացում՝ ամենօրյա գործունեության ուղղորդումից անցում կատարելով տեսլականի ձևավորմանը, կազմակերպության համախմբմանը և անորոշության պայմաններում որոշումների կայացմանը:
