Արա Աբրահամյան

Գերմանիա

Արա Աբրահամյանը մի շարք կազմակերպությունների ավագ տեխնոլոգիական ղեկավար, խորհրդատու և խորհրդի անդամ է: Այդ կազմակերպությունների թվում են արհեստական բանականությամբ և մեքենայական ուսուցմամբ զբաղվող Cognaize  ընկերությունը, որը խոր ուսուցման միջոցով ոչ համակարգված փաստաթղթերից ստեղծում է գործնական վերլուծական տվյալներ, և WeProfit-ը, որը ծրագրային ապահովման մշակման հարթակ է։

Տեխնոլոգիական  ռիսկերի բնագավառի առաջնորդ, գերմանական «Deutsche Bank»-ում երկարամյա ղեկավարման փորձ ունեցող, Erste Group-ի՝ ավստրիական խոշորագույն բանկային խմբի թվային տրանսֆորմացիայի նախկին տնօրեն, խորհրդի անդամ  Արա Աբրահամյանը նաև անկախ խորհրդատու է, որն օգնում է ընկերություններին իրենց թվային փոխակերման ճանապարհին:  

Նա տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության բնագավառում գիտությունների թեկնածու է։

https://api.matena.am/storage/media/56/Ara-abrahamyan.png