Բելգիա
Բարտ Դե Ռուվերը «INSEAD»-ի «Կորպորատիվ ռազմավարություն՝ խորհրդի անդամների համար» ծրագրի ղեկավարն է, նաև համատեղ ղեկավարում է «Գործընկերությունների և ռազմավարական դաշինքների կառավարում» ծրագիրը։
«INSEAD»-ում ռազմավարության պրոֆեսոր լինելուց բացի, Բարտը կորպորատիվ ռազմավարության, բիզնեսի զարգացման, միաձուլումներից հետո ինտեգրման և ընդհանուր մենեջմենթի փորձագետ է՝ զբաղեցրած լինելով ղեկավար բարձր պաշտոններ՝ ռազմավարության և միջազգային բիզնեսի զարգացման ոլորտներում։
Հեռահաղորդակցության ոլորտում Եվրոպայի երկու խոշորագույն ընկերությունների միջև ռազմավարական դաշինքի գլխավոր տնօրեն լինելու արդյունքում («Orange–Deutsche Telekom» ռազմավարական դաշինքի ծրագրային ղեկավար) Բարտը ձեռք է բերել բարդ գործընկերությունների կառավարման հսկայական փորձ։
Բարտը նաև «Falcon Group» խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, որը մասնագիտացած է էկոհամակարգերի համակարգման, գործընկերությունների և ռազմավարական դաշինքների, ինչպես նաև հարթակների ստեղծման միջոցով բիզնես մոդելի նորարարությունների ուղղություններով:
Նրա հաճախորդների թվում են «LEGO», «AkerBP», «Philip Morris», «BAC» և այլ համաշխարհային ընկերություններ։
Բարտը «Մատենայում» ընդգրկված է «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում», ինչպես նաև «EMBA» ծրագրերի դասախոսական կազմում:
