Հայաստան
Էդգար Կարապետյանը մասնակցում է ընկերությունների խմբի հեռահաղորդակցության ոլորտի ռազմավարական նախաձեռնությունների զարգացմանը և համակարգմանը, ձեռքբերումներին և միաձուլումներին (M&A), կորպորատիվ կառավարմանն ու ինստիտուցիոնալ զարգացմանը։ էդգար Կարապետյանն իրականացրել է ընկերության կորպորատիվ կառավարման սկզբունքների զարգացման ուղղված բազմաթիվ նախագծեր։
Էդգար Կարապետյանը նախկինում աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում, Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության առաքելությունում, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակում, որտեղ նա նախագծել և գործարկել է մասնավոր սկետորի զարգացման ծրագրեր։
Պաշտպանել է թեկնածուական աշխատանք՝ «Միջազգային տնտեսագիտություն» թեմայով։ Ուսումը շարունակել է ԱՄՆ «Մանչեստերի» համալասարանում՝ ստանալով կրթական կառավարչի մագիստրոսի աստիճան։ Էդգար Կարապետյանը նաև ԱՄՆ «Ստենֆորդի» համալսարանից ստացել է հավաստագիր՝ կորպորատիվ նորարության ոլորտում, հեղինակել է 25-ից ավելի հոդվածներ։
