Իռլանդիա
Յան Ռոբերտսոնը Դուբլինի Թրինիթի քոլեջի հոգեբանության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր է և Թրինիթի քոլեջի Նեյրոգիտության ինստիտուտի հիմնադիր տնօրենը: Նա նաև եղել է Ուղեղի առողջության համաշխարհային ինստիտուտի (GBHI) հիմնադիր տնօրենը, Դալասի Տեխասի համալսարանի Թ. Բուն Փիքենսի անվան վաստակավոր պրոֆեսոր է և «BrainHealth» նախագծի համաղեկավարը:
Նրա աշխատանքները հրապարակվել են ավելի քան 600 հոդվածներում այնպիսի հեղինակավոր ամսագրերում, ինչպիսիք են «Nature»-ը, «Psychological Bulletin»-ը, «Journal of Neuroscience»-ը և «Neuropsychologia»-ն: Նա նաև մի շարք գրքերի հեղինակ է, որոնցից վերջիններն են՝ «Ինչպես է աշխատում ինքնավստահությունը» (How Confidence Works), «Սթրես թեստ» (The Stress Test) և «Հաղթողի էֆեկտը» (The Winner Effect):
Ռոբերտսոնը «Academia Europaea»-ի և Իռլանդիայի թագավորական ակադեմիայի անդամ է, ինչպես նաև Ամերիկյան հոգեբանական գիտությունների ասոցիացիայի անդամ՝: Վերջերս նրան շնորհվել են Դուբլինի Թրինիթի քոլեջի գիտությունների դոկտորի (DSc) և բժշկագիտության դոկտորի (MD) պատվավոր կոչումներ:
Նա ելույթներով հանդես է եկել այնպիսի խոշորագույն ընկերություններում, ինչպիսիք են «Microsoft»-ը, «Accenture»-ը, «Google»-ը և այլն:
