Գերմանիա
Կոնստանտին Կորոտովը Բեռլինի «ESMT Berlin» բիզնես դպրոցի կազմակերպական վարքագծի պրոֆեսոր է: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է առաջնորդությունը, ղեկավարների քոուչինգը, ղեկավարների կրթությունը և կարիերայի զարգացումը: Նա բազմաթիվ գիտական և գործնական հոդվածների, մրցանակակիր ու բեսթսելեր դարձած ուսումնասիրությունների և մի շարք գրքերի հեղինակ, համահեղինակ ու խմբագիր է:
Կոնստանտինը դասավանդել և ղեկավարել է ղեկավարների կրթական ծրագրեր այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են՝ «Allianz»-ը, «Alltech»-ը, «Axel Springer»-ը, «BAT»-ը, «BMW, «B.Braun»-ը, «Bosch»-ը, «Brose»-ը, «Compass Group»-ը, «Deutsche Bank»-ը, «Deutsche Telekom»-ը, «Deloitte»-ը, Եվրոպական խորհրդարանը, «EY»-ը, «Hereaus»-ը, «KPMG, «Lufthansa, «Mahle»-ը, «Mercedes-Benz»-ը, «Siemens»-ը, «Symrise»-ը, «Vienna Insurance Group»-ը, «Rosatom»-ը, «Roskosmos»-ը, «VTB Bank»-ը, «Sberbank»-ը, Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը և շատ այլն: «ESMT Berlin»-ում Կոնստանտինը նախագծել, գործարկել և երկար տարիներ ղեկավարել է «Մարդկանց և թիմերի առաջնորդում» (Leading People and Teams) և «Առաջնորդում հոգեբանական բանականությամբ» (Leading with Psychological Intelligence) բաց ձևաչափով ծրագրերը: Ղեկավարների կրթությունից բացի՝ Կոնստանտինը դասավանդում է նաև «ESMT Berlin»-ի «MBA» ծրագրերում:
Կոնստանտին Կորոտովը դասավանդել է «INSEAD»-ի, «HEC Paris»-ի, Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի, Բուդապեշտի Կորվինուսի համալսարանի, Դուբլինի համալսարանական քոլեջի և Հարվարդի բժշկական դպրոցի գործադիր ծրագրերում:
Իր գիտական և դասախոսական գործունեությանը զուգահեռ՝ Կորոտովը զբաղեցրել է «ESMT Berlin»-ի Առաջնորդության զարգացման հետազոտական կենտրոնի տնօրենի, ղեկավարների կրթության գծով փոխդեկանի և «Executive MBA» ծրագրի ֆակուլտետի ղեկավարի պաշտոնները: Նա «ESMT Coaching Colloquia» շարքի հիմնադիրն է, որը վերլուծական և կրթական միջոցառում է աշխարհի առաջատար քոուչների համար:
Կոնստանտինը եղել է Քոուչինգի ինստիտուտի (McLean Hospital, Հարվարդի բժշկական դպրոցի մասնաճյուղ), Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի և «Philosophy of Coaching» ամսագրի խորհրդատվական խորհուրդների անդամ: Նա հանդես է եկել որպես ասպիրանտական թեզերի գնահատող (PhD assessor) Քեմբրիջի համալսարանում (Մեծ Բրիտանիա), Ամստերդամի ազատ համալսարանում (Նիդեռլանդներ), Հանկենի տնտեսագիտության դպրոցում (Ֆինլանդիա), Պրետորիայի համալսարանում (Հարավային Աֆրիկա), Արևմտյան Ավստրալիայի համալսարանում (Ավստրալիա) և Նյուքասլի համալսարանում (Մեծ Բրիտանիա):
Կոնստանտինը կառավարման ոլորտի գիտությունների դոկտորի (PhD) կոչում է ստացել «INSEAD» բիզնես դպրոցում:
