Հայաստան
Լարա Չոլաքյանը Ամստերդամի ազատ համալսարանի Առաջնորդության և խորհուրդների զարգացման կենտրոնի համահիմնադիրն է, Ամստերդամի ազատ համալսարանի «Նպատակի վրա հիմնված առաջնորդում» ղեկավարների համար մագիստրոսական ծրագրի խորհրդատվական խորհրդի անդամ։
Նախկինում եղել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի տարածաշրջանային ղեկավարը, նաև Կանադայի Համաշխարհային համալսարանական ծառայությունում Պերուի և Շրի Լանկայի գծով ծրագրային ղեկավարը։ Նրա հետազոտությունները, հրապարակումները և փորձառությունը հիմնականում վերաբերում են առաջնորդությանը, կազմակերպական վարքագծին, փոփոխությունների կառավարմանը, և գենդերային հարցերին: Լարա Չոլաքյանը PhD է մենեջմենթի և կազմակերպական վարքագծի ուղղությամբ և այժմ «Յուքոմ»-ում մարդկային ռեսուրսների կառավարման տնօրենն է։
