Նազելի Պետրոսյանն ունի ավելի քան տասը տարվա աշխատանքային փորձ տարբեր ոլորտներում՝ վաճառքից և լոգիստիկայից մինչև ընտանեկան բիզնես և ՏՏ։ Նա աշխատել է տարասեռ էկոհամակարգերում, մասնագիտացած է կազմակերպական մշակույթի ձևավորման, ղեկավար կազմի հետ համագործակցության և բարդ խնդիրների լուծման ուղղությամբ։
Որպես Picsart-ի կազմակերպական մշակույթի և մարդկանց հետ գործառնությունների գծով տնօրեն, նա ղեկավարում է բազմաֆունկցիոնալ թիմ, որը պատասխանատու է բազմամշակութային միջավայրում աշխատակիցների հարմարման համար։ Նա համագործակցում է տարբեր ստորաբաժանումների հետ՝ կազմակերպությունում աշխատակիցների ողջ կենսացիկլի հետ կապված հարցերով (հավաքագրում, արդյունավետության բարձրացում, առաջխաղացում և այլն)։ Նա Gallup-ի հավատարմագրված քոուչ է, աշխատում է կազմակերպության ղեկավարների հետ՝ օգնելով ճիշտ մոտեցումներ դրսևորել թիմերի աճի, ուսուցման և զարգացման հացերում։
Մինչև Picsart-ին միանալը Նազելի Պետրոսյանն աշխատել է Մոսկվայում՝ լոգիստիկայի ոլորտում, համագործակցել է միջազգային գործընկերների հետ։ Իր միջազգային գործունեությունը ներառում է նաև համագործակցությունը մարքեթինգային IntraCall ընկերության հետ, որտեղ պատասխանատու է եղել տարբեր գործընթացների ներդրման և արդյունավետության գնահատման համար։