Պիեր Գուրջյան

Բելգիա

Պիեր Գուրջյանը  մի շարք պետական և մասնավոր կառույցների խորհրդի անդամ է։ Տնօրենների խորհրդի անդամ է UCB ընկերությունում, որն իմունոլոգիայի և նյարդաբանության ոլորտում առաջատար ընկերություն է աշխարհում, ինչպես նաև Lhoist ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, որը համաշխարհային առաջատար ընկերություն է կրաքարի և դոլոմիտի արտադրության ոլորտում։ Աշխատել է ՄակՔինզի ընկերությունում (McKinsey & Company) որպես ավագ գործընկեր,  առաջնորդման հմտությունների զարգացման հարցերով խորհրդատվություն է տրամադրել հարյուրավոր ղեկավարների, մշակել է առաջնորդների աճի տարբերվող մոտեցումներ և ձևաչափեր։

https://api.matena.am/storage/media/55/pierre-gurdjian.png