Ռեմիգիուշ Սմոլինսկի

Գերմանիա

Ռեմիգիուշ Սմոլինսկին Լայպցիգի կառավարման բարձրագույն դպրոցի (HHL) բանակցությունների և նորարարությունների պրոֆեսոր է: Նրա մասնագիտական փորձառությունն ընդգրկում է բանակցությունների տեսությունն ու պրակտիկան, նորարարությունների կառավարումն ու ղեկավարների կրթությունը: Նա զբաղեցրել է բարձր օղակի ղեկավար պաշտոններ մեդիայի, էլեկտրոնային առևտրի, բանկային և խորհրդատվական ոլորտների առաջատար ընկերություններում:

Նա խորհրդատվություն է տրամադրում խոշոր կորպորացիաներին և ՓՄՁ-ներին՝ բարդ ու ռիսկային բանակցությունների վերաբերյալ։ Նա նաև «The Negotiation Challenge»-ի հիմնադիրն է, որն աշխարհի առաջատար բանակցային մրցույթներից մեկն է մասնագետների համար:

«Մատենայում» դոկտոր Սմոլինսկին միանալու է «Թիմերի և մարդկանց առաջնորդում» ծրագրի դասախոսական կազմին՝ լսարան բերելով թե՛ խոր ակադեմիական գիտելիք, և թե՛ գործնական հարուստ փորձ:

https://api.matena.am/storage/media/201/LPT_06_1.jpg