Հայաստան
Ռուբեն Հայրապետյանը «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիրն է և տնօրենը, ունի տնտեսագիտության դոկտորի աստիճան և պրոֆեսորի կոչում։
«Մատենա» միջազգային դպրոցը Հայաստանում առաջնորդության և բիզնես կրթությունն առաջ մղելու նախաձեռնություն է, որը համագործակցում է աշխարհի առաջատար բիզնես դպրոցների և համալսարանների հետ:
Ռուբեն Հայրապետյանը տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային ոլորտներում, ղեկավարել է մի շարք հետազոտական ծրագրեր, հեղինակ է կառավարման և կրթության բնագավառներում տասնյակ գիտական հոդվածների:
