Եգիպտոս
Սամեհ Աբադիրը առաջնորդության և բանակցությունների պրոֆեսոր է։ Նրա մասնագիտական ոլորտներն են բանակցությունները, կոնֆլիկտների կառավարումը, ճգնաժամերի կառավարումը և առաջնորդությունը։
Սամեհը խորհրդատվություն է տրամադրում համաշխարհային կազմակերպություններին բարդ բանակցությունների գործընթացներում և նախագծել ու ղեկավարել է հատուկ մշակված ծրագրեր այնպիսի ընկերությունների ղեկավարների համար, ինչպիսիք են «Emirates Nuclear Energy Corporation»-ը, «Jerónimo Martins»-ը, «ArcelorMittal»-ը և «Merck»-ը։ Նա նաև «IMD»-ի «Ճգնաժամերի կառավարում» առցանց ծրագրի տնօրենն է։
2018 թվականին Սամեհը միացել է «IMD»-ին՝ մինչ այդ 15 տարի դասախոսելով «INSEAD»-ում, որտեղ արժանացել է թե՛ «Լավագույն պրոֆեսոր», թե՛ «Լավագույն ծրագրի տնօրեն» մրցանակներին։ Իր ակադեմիական գործունեությունից առաջ Սամեհ Աբադիրը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Sodexo»-ում՝ աշխարհի խոշորագույն կորպորացիաներից մեկում։
«Մատենայում» Սամեհն ընդգրկված է «Բանակցությունների վարպետություն», ինչպես նաև «EMBA» ծրագրերի դասախոսական կազմում:
