Անգլիա
Սայմոն Բաքնոլը հանրային խոսքի և ռազմավարական հաղորդակցության համաշխարհային առաջատար փորձագետ է, որն աշխատում է բիզնեսի, պետական կառավարման և ակադեմիական միջավայրի ազդեցիկ առաջնորդների հետ։ Մասնագիտական խոսնակ դառնալու նրա ուղին սկսվել է 2001 թվականին և դարձել է կարիերայի առանցքային ուղղություն այն բանից հետո, երբ նա ներկայացրել է Միացյալ Թագավորությունն ու Իռլանդիան հանրային խոսքի աշխարհի առաջնությունում՝ Վաշինգտոնում։
2017 թվականին Սայմոնը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը հանրային խոսքի աշխարհի առաջնությունում՝ առանձնանալով ավելի քան 30,000 մասնակիցների շարքում, և երկու անգամ դարձել է Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հանրային խոսքի չեմպիոն։
Սայմոնը օգնել է ավելի քան 25,000 առաջնորդների ամբողջ աշխարհում՝ հաղորդակցվել հստակ, վստահ և ազդեցիկ կերպով։ Նրա հաճախորդների թվում են «FTSE 100» և «Fortune 100» ընկերությունների ղեկավարներ, ձեռնարկատերեր, քաղաքական գործիչներ և «EMBA» ծրագրերի մասնակիցներ։ Նա համագործակցել է այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «General Electric»-ը, «London Business School»-ը, Թագավորական ինժեներական ակադեմիան և Քեմբրիջի համալսարանին առնչվող կառույցները։
Սայմոնի մասնագիտական փորձը ներառում է ղեկավարների որոնում («executive headhunting»), առաջատար բրենդների ռազմավարական խորհրդատվություն, ինչպես նաև բարձր պաշտոններ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, որտեղ նա ղեկավարել է համապետական ընտրությունների հաջող քարոզարշավներ։
Սայմոնը նաև Օքսֆորդի համալսարանի Բլավատնիկի հանրային կառավարման դպրոցի հրավիրյալ դասախոս է և Քեմբրիջի համալսարանի հետազոտող։ Նա նաև արժանացել է «Լոնդոն քաղաքի ազատության» պատվավոր կոչմանը:
