Յուրի Զաչեկ

Կիպրոս

Յուրի Զաչեկը առաջնորդության զարգացման մասնագետ է ավելի քան 25 տարվա փորձով ղեկավար պաշտոններում բիզնես խորհրդատվության և խոշոր միջազգային կազմակերպությունների ու ստարտափների կորպորատիվ վերապատրաստման ոլորտներում:

Նա «YZ Global» խորհրդատվական ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, միջազգային բարձրագույն որակավորման բիզնես քոուչ (MCC ICF - Master Certified Coach), որը մասնագիտացած է բարձրագույն ղեկավար օղակների (C-suite) և թիմերի հետ աշխատանքում: Յուրին Կիպրոսում Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) նախագահն է և «Erickson Coaching International»-ի գործընկերը:

2000-2017 թվականներին Յուրին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ խոշոր միջազգային խորհրդատվական ընկերություններում՝ լինելով «Deloitte»-ի գործընկեր և «Accenture»-ի իրավաբանական տնօրեն Արևելյան Եվրոպայում:

Յուրին մի շարք գրքերի և մասնագիտական ծրագրերի հեղինակ է, ինչպես նաև միջազգային համաժողովների խոսնակ: Նա IMISP բիզնես դպրոցի «Executive MBA» ծրագրի քոուչ է, ինչպես նաև հրավիրյալ դասախոս Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում (HSE), ITMO համալսարանում:

Յուրին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ինչպես նաև «Erickson International»-ը:

https://api.matena.am/storage/media/233/Yuri-Zachek.png