Լեզու

Անգլերեն (համաժամանակյա թարգմանություն՝ անհրաժեշտության դեպքում)

Հաջորդ խմբի մեկնարկ

Մարտ 2027

Վայր

Հայաստան, Գերմանիա, Չինաստան, Կիպրոս, ԱՄԷ

Տևողություն

18 ամիս

Ժամանակացույց

Ամսական մի քանի ինտենսիվ ուսումնական օրերից բաղկացած մոդուլային ձևաչափ՝ սովորաբար հանգստյան օրեր և մեկ աշխատանքային օր

Ծրագրի ընթացքում

Քեյսերի ուսումնասիրություն | Ընկերությունների այցելություններ արտերկրում | Ղեկավարների գնահատում | Ավարտական թեզի նախագիծ

Կրթական աստիճան

Գործարար վարչարարության մագիստրոս («EMBA»)

«EMBA» ծրագրի մասին

Եվրոպայի լավագույն բիզնես դպրոցներից մեկի՝ «ESMT Berlin»-ի և հայաստանյան «Մատենայի» համաշխարհային «EMBA» ծրագիրը հատուկ նախատեսված է բարձր օղակի ղեկավարների, հիմնադիրների, տնօրենների և փորձառու առաջնորդների համար:

Արդեն հաջողությամբ մեկնարկած այս ծրագիրը տարածաշրջանի բիզնես ղեկավարներին ընձեռում է կրթության այնպիսի հնարավորություն, որը մինչ այժմ հնարավոր էր ստանալ միայն աշխատանքից կտրվելով կամ արտերկիր տեղափոխվելով։

Գերմանիայի #1 բիզնես դպրոցի հետ իրականացվող ծրագիրը չի սահմանափակվում միայն Գերմանիայով և Հայաստանով. այն ներառում է կրթական մոդուլներ աշխարհի տարբեր երկրներում, որոնք նպաստելու են գլոբալ առաջնորդ դառնալու գործընթացին:

1.5 տարվա ընթացքում հատուկ ղեկավարների համար նախատեսված ճկուն գրաֆիկով դուք էապես կբարելավեք բիզնեսի կառավարման գրեթե բոլոր անհրաժեշտ հմտությունները:

Դուք ոչ միայն կստանաք նոր և արժեքավոր գիտելիք՝ սովորելով միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսորներից և աշխարհի առաջատար ընկերությունների նախկին ու ներկա ղեկավարներից, այլև կստեղծեք ազդեցիկ կապեր, որոնք զգալի խթան կհաղորդեն ձեր բիզնեսի զարգացմանը։

Սովորեք նրանցից

https://api.matena.am/storage/media/306/Cover-02.png

Ֆրանկլին Վրեդե

Պրոֆեսոր, «INSEAD» և «Մատենա»

Լինքդինի էջ

https://api.matena.am/storage/media/318/CarlosGhosn.jpg

Կառլոս Գոն

Նախկին նախագահ և գործադիր տնօրեն, Renault-Nissan-Mitsubishi Alliance

Լինքդինի էջ

https://api.matena.am/storage/media/312/UrsMuller.jpg

Ուրս Մյուլլեր

Գործընկեր ծրագրերի տնօրեն, ESMT Berlin

Լինքդինի էջ

https://api.matena.am/storage/media/311/BartDeRoover.jpg

Բարտ Դե Ռուվեր

Ծրագրի ղեկավար և պրոֆեսոր, «INSEAD», Հիմնադիր, «Falcon Group»

Լինքդինի էջ

https://api.matena.am/storage/media/313/BianceSchmitz.jpg

Բիանկա Շմից

Դասախոս, «ESMT Berlin», Համահիմնադիր, «HCI»

Լինքդինի էջ

https://api.matena.am/storage/media/314/OlafPlotner.jpg

Օլաֆ Պլյոտներ

Պրոֆեսոր, «ESMT Berlin»

Լինքդինի էջ

https://api.matena.am/storage/media/317/SimonBucknall.jpg

Սայմոն Բաքնոլ

Հանրային խոսքի և առաջնորդության ոլորտի համաշխարհային առաջատար փորձագետ, Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանի հրավիրյալ դասախոս

Լինքդինի էջ

https://api.matena.am/storage/media/316/IanRobertson.jpg

Յան Ռոբերտսոն

Հիմնադիր տնօրեն, Թրինիթի քոլեջի (Դուբլին) Նեյրոգիտության ինստիտուտ, «Ինչպես է աշխատում ինքնավստահությունը» (How Confidence Works) գրքի հեղինակ

Լինքդինի էջ

https://api.matena.am/storage/media/315/KonstantinKorotov.jpg

Կոնստանտին Կորոտով

«ESMT Բեռլինի» «Առաջնորդում հոգեբանական բանականությամբ» ղեկավարների ծրագրի տնօրեն

Լինքդինի էջ

https://api.matena.am/storage/media/319/RubenEnikolopov.jpg

Ռուբեն Ենիկոլոպով

Նախկին ռեկտոր, Նոր Տնտեսական Դպրոց

Լինքդինի էջ

https://api.matena.am/storage/media/308/Lara.png

Լարա Չոլաքյան

Պրոֆեսոր, «INSEAD» և «Մատենա»

Լինքդինի էջ

https://api.matena.am/storage/media/320/MaratAtnashev.jpg

Մարատ Ատնաշև

Փորձագետ, Հարվարդի համալսարանի ռուսական և եվրասիական հետազոտությունների Դեյվիսի կենտրոն

Լինքդինի էջ

https://api.matena.am/storage/media/309/KarenKhachatryan.jpg

Կարեն Խաչատրյան

Գործադիր տնօրեն, «BlackRock Private Markets»

Լինքդինի էջ

https://api.matena.am/storage/media/310/SamehAbadir-(2).jpg

Սամեհ Աբադիր

Բանակցությունների և կոնֆլիկտների կառավարման պրոֆեսոր, «IMD»

Լինքդինի էջ

Համապատասխանություն ծրագրին

https://api.matena.am/storage/media/301/IMG_2217.jpg

Ընդունելության պահանջներ

Ընդունելության համար անհրաժեշտ է ունենալ թիմերի ղեկավարման և ռազմավարական որոշումների կայացման ապացուցված փորձ, ինչպես նաև բակալավրի աստիճան։

https://api.matena.am/storage/media/302/739230796_1036099708919475_4561126978450137248_n.jpg

Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը

Ծրագիրը նախատեսված է բարձր օղակի ղեկավարների, փոխնախագահների և տնօրենների, բիզնեսների հիմնադիրների և սեփականատերերի, ինչպես նաև այն փորձառու ղեկավարների համար, որոնք շուտով բարձր օղակի ղեկավար պաշտոն են զբաղեցնելու:

Ընդունելություն

1

Դիմումի լրացում

Լրացվում է առցանց դիմումի ձևը՝ ներկայացնելով մասնագիտական գործունեության և փորձի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները։
2

Անհատական հարցազրույց

«Մատենայի» թիմի հետ անցկացվում է անհատական խորհրդատվական հանդիպում՝ քննարկելու թեկնածուի մասնագիտական նպատակները և ծրագրից ակնկալիքները։ Հարցազրույցը կարող է անցկացվել առկա ձևաչափով՝ Երևանում, կամ առցանց՝ «Zoom» հարթակի միջոցով՝ միջազգային մասնակիցների համար։
3

«Մատենայի» կողմից գնահատում

Թեկնածուն անցնում է «Մատենայի» կողմից մշակված մասնագիտացված գնահատում, որը նախատեսված է բարձր մակարդակի ղեկավարների կառավարչական և առաջնորդական կարողությունների գնահատման համար։

Ծրագիրը՝ մեկ հայացքով

2027Հաջորդ խմբի մեկնարկ
18ամիս ծրագրի տևողություն
2դիպլոմ՝ «Մատենայի» և «ESMT Berlin»-ի կողմից
5երկիր՝ Գերմանիա, ԱՄԷ, Կիպրոս, Հայաստան, Չինաստան

Հաճախ տրվող հարցեր

Գրանցվել հիմա