Նորություններ

Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցի և «Մատենայի» շրջանավարտները՝ Բեռլինում
22 Փետրվար 2023
Ավարտվեց «Տվյալների վրա հիմնված ռազմավարություն» եռամսյա միջազգային կրթական ծրագրի 3-րդ մոդուլը: Ղեկավարների համար նախատեսված այս ծրագիրը համատեղ իրականացվում է «Financial Times»-ի վարկածով Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցի՝ «ESMT Berlin»-ի և «Մատենա» միջազգային դպրոցի կողմից:
Մեկնարկեց «Թիմերի և մարդկանց առաջնորդում» ծրագրի 3-րդ հոսքը
14 Փետրվար 2023
Համաշխարհային և տեղական լավագույն փորձի համատեղմամբ մշակված այս ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա բարելավելու թիմեր առաջնորդելու և կառավարելու կարողությունները՝ ապահովելով անհատական, թիմային և կազմակերպական ավելի լավ արդյունքներ:
«Տվյալների վրա հիմնված ռազմավարություն» ծրագրի 2-րդ մոդուլը՝ UWC Դիլիջանում
25 Հունվար 2023
Գերմանիայի #1 բիզնես դպրոցի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրի 2-րդ մոդուլի ընթաքում «Մատենայի» փորձագետ, Բարսելոնայի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպես է տվյալների վերլուծությունը արժեք ստեղծում ռազմավարական որոշումների կայացման համար, ինչպես տարբերակել լավ և վատ վերլուծությունները և ինչպես արդյունավետորեն իրականացնել տարբեր տեսակի վերլուծություններ: