Գրանցումը բաց է։ | Վերջնաժամկետ՝ Փետրվար 10, 2026

Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում

ԱմսաթվերՓետրվար 17, 2026 - Ապրիլ 2, 2026
ՎայրԵրևանում և Դիլիջան
https://api.matena.am/storage/media/150/SPBD_WEB.jpg

Լեզու

Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն (թարգմանություն դեպի հայերեն անհրաժեշտության դեպքում)

Ամսաթվեր

Փետրվարի 17 - Ապրիլի 2

Վայր

Երևանում և Դիլիջան

Տևողություն

54 ժամ

Ժամանակացույց

Շաբաթական 2 անգամ

Ծրագրի ընթացքում

Ինտենսիվ դասընթացներ | Վարպետության դասեր | Գործնական աշխատանք | Անհատական աշխատանք | Ֆասիլիտացիոն սեսիա

Ծրագրի մասին

Այս ինտենսիվ ծրագիրը նախատեսված է ռազմավարական պլանավորման, վերլուծության և բիզնեսի զարգացման հմտությունները կատարելագործելու համար: Կենտրոնացած լինելով կազմակերպության կամ բաժնի մրցակցային առավելությունը ամրապնդելու, կայուն աճը խթանելու և շուկայի ընդլայնմանը նպաստելու վրա՝ այս ծրագիրը հնարավորություն է տալիս ղեկավարներին կողմնորոշվել բարդ բիզնես միջավայրերում: Ավարտին մասնակիցները կկարողանան մշակել իրենց սեփական բիզնես ռազմավարությունը և բիզնես մոդելը՝ հաջողության հասնելու համար:

Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը

  • Բիզնեսի սեփականատերեր և ղեկավարներ

    Կազմակերպության տարբեր օղակի ղեկավարներ և սեփականատերեր, որոնք ցանկանում են բարելավել ռազմավարական պլանավորմանն ու բիզնեսի զարգացմանն առնչվող հմտությունները

  • Մասնագետներ

    Մասնագետներ և տարբեր օղակների ղեկավարներ, որոնց աշխատանքը անմիջականորեն կապված է կազմակերպության ռազմավարության ստեղծման և փոփոխման, վերլուծության և բիզնեսի զարգացման հետ

  • Անհատներ կամ թիմեր

    Մարդիկ, որոնք ցանկանում են բիզնես սկսել

Ինչ կստանաք

https://api.matena.am/storage/media/12/check-circle.svg

Տեղական և միջազգային փորձագիտություն

Հմտություններ և գիտելիք՝ ձեռք բերված տեղական և միջազգային փորձագետներից, որոնք ունեն գործնական և կրթական մեծ փորձառություն
    https://api.matena.am/storage/media/12/check-circle.svg

    Գործնական հմտություններ

    Գործիքներ և մեթոդներ, որ ձեռք կբերեք քեյսերի վերլուծության, խմբային աշխատանքների և բազմազան կրթական մեթոդների միջոցով
      https://api.matena.am/storage/media/12/check-circle.svg

      Նեթվորքինգ

      Բացառիկ հնարավորություն՝ միանալու «Մատենայի» շրջանավարտների ակումբին և կապ հաստատելու տարբեր ոլորտների առաջնորդների ու գործընկերների հետ
        https://api.matena.am/storage/media/12/check-circle.svg

        EduWeekend

        Երկու ինտենսիվ ուսումնական օր Դիլիջանում
          https://api.matena.am/storage/media/12/check-circle.svg

          Ավարտական վկայական

          «Մատենայի» կողմից տրամադրվող ավարտական վկայական

            Ծրագրի բովանդակությունը

            Փորձագետներ

            https://api.matena.am/storage/media/161/SPBD_6.jpg

            Բարտ Դե Ռուվեր

            Ծրագրի ղեկավար և պրոֆեսոր, «INSEAD», Հիմնադիր, «Falcon Group»

            Լինքդինի էջ

            https://api.matena.am/storage/media/58/Ken-Keverian.png

            Քենեթ Քևերյան

            BCG-ի գործադիր խորհրդական, IBM կորպորատիվ ռազմավարության նախկին ավագ փոխնախագահ

            Լինքդինի էջ

            https://api.matena.am/storage/media/46/ruben-hayrapetian.png

            Ռուբեն Հայրապետյան

            Համահիմնադիր, տնօրեն, «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոց

            Լինքդինի էջ

            https://api.matena.am/storage/media/41/edgar-.png

            Էդգար Կարապետյան

            Գլխավոր տնօրենի տեղակալ, Ռազմավարության և Ինովացիայի տնօրեն, «Գալաքսի» ընկերությունների խումբ

            Լինքդինի էջ

            https://api.matena.am/storage/media/39/arshavir-minasaryan.png

            Արշավիր Մինասարյան

            Գլխավոր մենեջեր, Wellar Group

            Լինքդինի էջ

            Կարծիքներ շրջանավարտներից

            https://api.matena.am/storage/media/101/tatev.jpg

            Տաթևիկ Հովակիմյան

            Հիմնադիր և գործադիր տնօրեն, «CardioLab»

            Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում

            Երկու ինտենսիվ ամիսների ընթացքում «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ծրագիրը ստիպեց ինձ կայացնել դժվար, բայց կենտրոնացված որոշումներ՝ որտեղ գործել, ինչպես հաղթել և ինչից հրաժարվել։ Առանձնահատուկ էր գործնական մոտեցումը․ իրական քեյսեր մեր սեփական բիզնեսներից, դասախոսների անմիջական և անկեղծ հետադարձ կապ, ինչպես նաև բազմազան խումբ՝ տեխնոլոգիաների, ֆինանսների, առևտրի և առողջապահության ոլորտներից, ինչը յուրաքանչյուր քննարկում դարձնում էր ավելի խորքային ու արդյունավետ։

            Իմ ընկերության համար դա բերեց հստակություն՝ ավելի սրված արժեքային առաջարկ, կենտրոնացված ծառայություններ, չափելի նպատակներ և շաբաթական իրականացման ռիթմ, որին մենք իսկապես հետևում ենք։ Ինձ համար այն ապահովեց ռազմավարական վստահություն և առաջընթացի նոր թափ։

            https://api.matena.am/storage/media/169/philip.jpg

            Ֆիլիպ Աշիկյան

            Գործադիր տնօրեն և համահիմնադիր, «Ecoglobe»

            Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում

            «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ծրագիրը հիանալի առիթ էր՝ վերադառնալու ակադեմիական կրթությանը՝ սեղմ ժամկետում ստանալով հագեցած ու բովանդակալից գիտելիք: 

            Այն զգալի ազդեցություն է ունեցել իմ մասնագիտական առօրյայի վրա՝ թույլ տալով գործնական գիտելիքն անմիջապես կիրառել աշխատանքում: Բայց իհարկե, մեծագույն ձեռքբերումը նոր ընկերներն ու արժեքավոր կապերն են: 

            Տպավորիչ էր ընդամենը երկու ժամում ծավալուն ու կիրառելի թեմաների ներկայացումը, որոնք քննարկում էինք տարբեր ոլորտներ ներկայացնող պրոֆեսիոնալների հետ: Լավ տեխնիկական հագեցվածությունը, հստակ ծրագիրը և հարմարավետ վայրը դարձնում են այս ծրագիրը լավագույն ընտրությունը նրանց համար, ովքեր գնահատում են որակն ու գործնական արդյունքը:

            https://api.matena.am/storage/media/171/Artur_1.jpg

            Արթուր Մկրտչյան

            Համահիմնադիր, որակի ապահովման գծով տնօրեն, «TestingArt»

            Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում

            Ես անկեղծորեն տպավորված եմ «Մատենայի» «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» դասընթացով. յուրաքանչյուր դաս բազմաշերտ էր՝ համադրելով խորքային պատկերացումները, գործնական աշխատանքը և ոլորտի առաջատար փորձագետների իրական օրինակները։

            Որպես տեխնոլոգիական ոլորտի հիմնադիր՝ այս դասընթացն ինձ օգնեց վերանայել առաջնահերթությունների ընտրության իմ մոտեցումը՝ ոչ միայն այն, թե ինչպես կառուցել, այլև ինչու, ում համար և ինչպես ընդլայնել այն։ Ամենակարևորը՝ այն ընդլայնեց իմ աշխարհայացքը պարզապես իրագործումից դեպի երկարաժամկետ աճ՝ ռազմավարություն, շուկայի ուղղություն և մասշտաբավորում։

            Արդյունքը՝ առավել հստակ ռազմավարություն և բիզնես մոդել, որը ես իրապես կարող եմ կյանքի կոչել:

            Ընդունելության կարգը և վճարը

            Ընդհանուր վճար

            1,050,000 ՀՀ դրամ

            • 40 ժամ ինտենսիվ դասընթացներ Մատենայի փորձագետների ​կողմից
            • Վարպետության դասեր
            • Ֆասիլիտացիոն սեսիա
            • Համաժամանակյա թարգմանություն
            • Երևան-Դիլիջան տրանսֆեր
            • Կացություն Դիլիջանում
            https://api.matena.am/storage/media/111/price-photo.jpg

            Ընդունելություն

            1

            Հայտի ընդունում

            2

            Զանգ «Մատենայի» ծրագրերի թիմի հետ

            3

            Ընդունելության մասին որոշման կայացում

            4

            Դիմորդի կողմից մասնակցության հաստատում

            Դիմել

            01Անձնական տվյալներ
            • Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում ծրագրից:
            • Նկարագրեք ծրագրի կարևորությունը ձեր անձնական և մասնագիտական զարգացման համար:
            • Կա՞ն ընթացիկ նախագծեր, որոնք կշահեն ծրագրին մասնակցելու արդյունքում:
            02Ներբեռնե՛ք Ձեր ինքնակենսագրությունը կամ նշե՛ք Լինքդինի էջը
            03Կոնտակտային տվյալներ

            Հաճախ տրվող հարցեր